Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում:
Առաջին տուրում մեր ընտրանին Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Լիխտենշտեյնի ազգային հավաքականին և հաղթեց 2:1 հաշվով:
Խաղի 30-րդ րոպեին Մարկոս Պիզելին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը: 4 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Վոլֆինգերը: 69-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը անարդյունավետ իրացրեց Մխիթարյանը:
Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ բերեց 74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի խփած գոլը:
Նշենք, որ Լիխտենշտեյնի ընտրանին 74-րդ րոպեից մնաց 10 հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Պոլվերինոն:
Լուսանկարը` ՀՖՖ-ի մամուլի ծառայության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)