Վարդան Մինասյանը` հավաքականի խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ագզային գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Ազգերի լիգայում առաջին հաղթանակի մասին:
«Երկու պատճառով խաղի սցենարը չգնաց մեր ուզածով: Նախ առաջին կեսում վնասվածք ունեցանք: Իսկ երկրորդը, որ բազում գոլային պահեր չիրացրեցինք: Միայն դրվագներով էին ցույց տալիս այն զգացմունքային խաղը, որը ես ուզում եմ նրանցից: Մեզ համար ապագայում դժվար կլինի, եթե այսպես շարունակենք: Սա այն խաղը չէ, ինչը կգոհացներ ինձ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:
Մարզչի խոսքով՝ առաջին կեսում տեղի ունեցած սահմանափակել է մարզիչների հետագա ընտրությունը: «Մենք պատրաստվել էինք, որ Լիխտենշտեյնը կխաղա 5-3-2 մարտավարությամբ, քանի որ նախորդ 5 խաղերից 4-ում նրանք այդպես էին խաղացել»,-ասաց նա: Մինասյանը կարևորեց վաստակած երեք միավորները:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը