Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի՝ պետք է հրապարակում գնդակահարվի. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
Եթե Հովիկ Աբրահամյանը կապ ունենա Մարտի 1-ի դեպքերի հետ, ապա ինչպես ինձ էիք ասում, այնպես էլ նրան պետք է Հանրապետության հրապարակում գնդակահարել: Այսօր հրավիրված համաժողովի ընթացքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսպես մեկնաբանեց Մարտի մեկի հետ Աբրահամյանի հնարավոր կապը:
Այն դիտարկմանը, թե հիմա գնդակահարության հոդված չկա, Ծառուկյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Մենք Ազգային ժողովում կմտցնենք»:
«Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային համաժողովն անցկացվում է «Փարավոն» համալիրում, որին մասնակցում են տարբեր աշխարհամասերից ժամանած 40 պատվիրակներ: Ներկա են նաև Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի մասնակիցները:
Ըստ Գագիկ Ծառուկյանի, պատվիրակները ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին և իրենց աջակցությունը հայտնելու ԲՀԿ-ի հաղթանակի համար:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»