Առաջիկայում ՀՀԿ-ն ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրաժարվել է այս տարի համագումար անցկացնելու մտքից: Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում կուսակցական հարցերում պասիվացել է եւ նաեւ ամառային ռեժիմով պայմանավորված ավելի ուշ-ուշ է այցելում Մելիք-Ադամյանում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակ կամ հանդիպում կուսակիցներին:
Սակայն մեր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու: Նաեւ ամառվա ընթացքում կուսակցության քաղաքական թեւը պարբերաբար հանդիպումներ է ունեցել, ծրագրել իրենց հետագա անելիքները, բայց առանց Սերժ Սարգսյանի:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»