Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ) Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել «Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին 

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը

Քաղաքական

 Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը պաշտոնավարման 100 օրվա լրանալու կպակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել Գեղարքունիքի մարզպետարանում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում մարզպետարանում եւ մարզի համայնքներում կատարված աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները, արձանագրված հիմնախնդիրները եւ ձեռքբերումները:

«100 օրվա ընթացքում մենք ունեցել ենք աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ: Մեր առաջին քայլով նախ գույքագրել ենք մարզում տարիներով կուտակված բոլոր հիմնախնդիրները: Ունեցել ենք աշխատանքային 42 հանդիպում, համայնքային 35 այց, 7 անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն՝ ընդունելով մոտ 350 քաղաքացու»,-ներկայացրեց մարզպետը:

Այնուհետ Իշխան Սաղաթելյանը կանգ առավ մարզի բոլոր համայնքների համար առանձնահատուկ ու միանման խնդիրներին, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում ու չեն ստացել համարժեք լուծում:«Գրեթե բոլոր տարածքներում ու համայնքներում մենք ունենք ճանապարհաշինական խնդիրներ, որոնց մի մասն առավել հրատապ ու կարեւոր ենք համարում: Հաջորդ ընդհանուր խնդիրների ցանկն ընդգրկում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, որոնք նորացման ու արդիականացման խիստ կարիք ունեն:Հիմնախնդիրների չորրորդ խումբը վերաբերում է առանձին համայնքներում մանկապարտեզների կամ մշակույթի տների շենքային պայմանների բացակայությանը: Սրան ավելացրած՝ շատ համայնքներում էլ առկա են լոկալ խնդիրներ»,- ասաց մարզպետը:

Ապա մարզի ղեկավարը կանգ առավ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արձանագրված հաջողություններին ու ձեռքբերումներին: Ըստ մարզպետի ներկայացման՝ Քաղաքաշինության բնագավառում 2018թ. գործունեության ծրագրով շարունակվել է դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի, մարզական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները: 2018 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվել է հիմնանորոգել թվով 3 կրթական օբյեկտներ՝ 239.3 մլն դրամ գումարով, այդ թվում՝ շարունակել Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական, Զոլաքար համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, սկսել Ն.Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման եւ նոր մասնաշենքի աշխատանքները, իսկ Սեւան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները շարունակվել է 157 մլն. դրամ գումարով: Ասիական զարգացման բանկի միջոցներով շարունակվելու է Գավառ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակով հատկացվել է 395 մլն. դրամ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից ավարտվելու է Վարդաձոր համայնքի մանկապարտեզի շինարարությունը եւ երեք մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները Սեւան, Գավառ քաղաքներում ու Լիճք գյուղում, որի համար հատկացվել է 240 մլն. դրամ: 2018 թվականին քաղաքաշինության բնագավառում կատարվելու է 1031,3 մլն. դրամ ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի 239 աշխատատեղ:

Զարգացման ծրագրերի ներդրման բնագավառում իրականացվել է սուբվենցիոն 26 ծրագիր, եւս 13-ը այս պահին գտնվում են ընթացքի մեջ: Ընդհանուր առմամբ ներդրվել է 1 միլիարդ 480 միլիոն դրամ՝ համայնքների համաֆինանսավորմամբ: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում մարզի 13 համայնքներում կիրականացվի կենսական նշանակության 19 ծրագիր, որտեղ կներդրվի շուրջ 550 միլիոն դրամ:Այս ծրագրերի իրականացման արդյունքում հիմնանորոգվում են ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգեր, մանկապարտեզներ, դպրոցներ, մշակույթի տներ:

Գյուղատնտեսության բնագավառում սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզում կուտակվել է շուրջ 172000 տ. խոտ, 9000 տ ծղոտ: Արտադրվել է մոտ 7000 տ. բանջար, 2550 տ. պտուղ եւ հատապտուղ, մոտ 50 հազար տոննա հացահատիկ:
Առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. օգոստոսի 1-ից մարզի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է շուրջ 15 տոկոսով: Շուտով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Սեւանի Բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային տոմոգրաֆ, որը կսպասարկի ողջ մարզի ազգաբնակչությանը: Սկսվել է Մարտունի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրը: 

Պատասխանելով մարզում գյուղատնտեսության ապահովագրական համակարգ ստեղծելու մասին հարցին՝ մարզպետը նշեց, որ այժմ Հայաստանի մի քանի մարզերում այս ուղղությամբ իրականացվում են փորձնական ծրագրեր, որոնց հաջող ընթացքի եւ ավարտի դեպքում Գեղարքունիքի մարզը եւս կստեղծի գյուղատնտեսության ապահովագրական համակարգ: Պատասխանելով Գեղարքունիքում խոշորացված համայնքներում առկա արդյունքների ու գործերի ընդհանուր վիճակի մասին հարցին՝ մարզպետը շեշտեց, որ շատ դեպքերում համայնքները խոշորացնելիս հաշվի չեն առել բնակիչների եւ տեղական իշխանությունների կարծիքները, այլ կարեւոր առանձնահատկություններ:

«Համայնքների խոշորացումը շատ լավ գաղափար է, մանավանդ որ մեր մարզի շատ փոքր համայնքներ ֆոնդային բյուջեներում գումար չունենալու պատճառով չեն կարողանում մասնակցել սուբվենցիոն ծրագրերին, իսկ միավորման դեպքում այդ խնդիրն ինքնըստինքյան կլուծվի, սակայն խոշորացումը պետք է հիմնավորված լինի բնակչության կողմից, արդարացված լինի բազմաթիվ կողմերով»,-կարծիք հայտնեց մարզի ղեկավարը:

Իշխան Սաղաթելյանը պատասխանեց նաեւ Սեւան քաղաքի կոյուղու կոլեկտորի եւ մաքրման կայանի, քաղաքային ու գյուղական այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի, աղբի վերամշակման գործարանի կառուցման, ձմեռային տուրիզմին բնորոշ ենթակառուցվածքների ստեղծման, վերականգվող էներգետիկայի արմատավորման եւ զարգացման, գյուղմթերքների իրացման եւ մի շարք այլ կարեւոր հարցերի, հավաստիացնելով, որ իր պաշտոնավարման 100 օրը հաստատուն հիմք է ստեղծել կենսական կարեւոր ծրագրերի հետագա ներդրման եւ իրականացման համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ)Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը Հրդեհ՝ Թեհրանի մոտ գտնվող գործարանում. կա զոհ և վիրավորներ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 9-ինՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Նեթանյահուի խորհրդականներին մեղադրել են Կատարին՝ Եգիպտոսի հետ խաղաղությունը վտանգող տվյալներ փոխանցելու մեջ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Վրեժխնդիր լինելու համար զինվել են ու դարանակալել եղբայրներին պատկանող խանութի մոտ. Էջմիածնում կանխել են հաշվեհարդարը Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով
Ամենադիտված