Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ
Սպորտ
Բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Ռուսաստանի Էլիստա քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել է 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են եզրափակչում և զբաղեցրել երկրորդ տեղը:
Կանանց մրցաշարում Անուշ Գրիգորյանը պարտություն էր կրել կիսաեզրափակչում և արժանացել բրոնզե մեդալի:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը