Փաշինյան-Պուտին հանդիպմանը Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկվել
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Այնպես որ կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ-ում չեղարկվել է: Միքայել Հարությունյանը մարտի 1-ի քրեական գործովներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգայինհետախուզում է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)