Ինչո՞ւ ոչ մեկը չի հարցնում՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման
Քաղաքական
Ռազմաքաղաքական բնույթի գիտելիքները պետք է ունենա ցանկացած քաղաքական գործիչ: Այս մասին Հանրային հեռուսաընկերության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանել է այն քննադատություններին, թե նա չլինելով ՀՀ ԶԵՒճում ծառայած ստանձնել է գերագույն հրամանատարի պաշտոնը.
«Դժվար և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին համախմբելու անհրաժեշտությունն ու ունակությունն է գերագույն հրամանատարի կարևոր գործառույթը, իսկ մեր ժողովուրդը, ինչպես ցույց է տվել պատմությունը, միասնական է հենց այդ դեպքում, և երբ կա նման հրամանատար, ով ի վիճակի է համախմբելու ազգային ներուժը»:
Վարչապետը ընդգծել է, որ պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ, բայց սա չպետք է մեկնաբանվի, որ հակված ենք պատերազմի:
Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունն էլ հասկանում է թե ինչ խնդիրենր կարող են առաջանալ ռազմական բախման դեպքում։ Նա նաև նկատեց, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել են ռազմական բախումների հետևանքները Եվորպայի համար։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է փոխզիջումների գնալու հարցին և նշել․
«Մենք ասում ենք, որ հայկական կողմն իր խաղաղասիրական դիրքրոշումը բազիցս արտահայտել է, իսկ ինչո՞ւ ոչ մեկը չի հարցնում՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման։ Սա շատ կարևոր դիտարկում է, որովհետև երբ բացի հոխորտանքից ու ու սպառնալիքից Ադրբեջանից ոչ մի բան չենք լսում, ես անիմաստ եմ համարում որևէ փոխզիջման մասին խոսելը, որովհետև սա սխալ ուղերձ կարող է լինել և՛ հայ, և՛ Ադրբեջանիՙ և՛ միջազգային հանրությանը կարծելու, թե մենք որևէ մտավախություն և որէև վախեր ունենք Ադրբեջանի սպառնալից և ռազմաշունչ հայտարարություններից»


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)