Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար 

Վարչապետի կոչը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներին

Հայաստան

 Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ համագործակցության շուրջ քննարկումն սկսելը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին. «Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ խնդիր, և բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում: Ի թիվս մի շարք այլ ոլորտների, քննարկել ենք նաև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սա լավ ազդակ է ձեզ համար ևս` Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումներ անելու և տարբեր ոլորտներում ծրագրեր նախաձեռնելու համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման մասնակից գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերը, ներդրումների պաշտպանության և խրախուսման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հարկային օրենսդրության, պետական կառավարման համակարգի բարեփոխումները:

ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների շարքում կառավարության ղեկավարը նշել է թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտները, իսկ թիվ մեկ գերակայությունը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մենք պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիականի վերածելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», -ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:  

Անդրադառնալով ներդրումների երաշխիքներին` Հայաստանի վարչապետը նշել է, որ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ. «Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է` որևէ բիզնես գործունեություն պետք է իրականացվի օրինականության շրջանակում: Մենք պետք է ստեղծենք համագործակցության մթնոլորտ և միասին զարգացնենք մեր հայրենիքը»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ներդրումների պաշտպանության նոր մեխանիզմների, ինչպես նաև «ներդրումային մեկ պատուհան»-ի ներդրման շուրջ` նպատակ ունենալով դյուրացնել գործարարների շփումը պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ և բարձրացնել պետություն-բիզնես երկխոսության մակարդակը: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության բարեփոխումներին, վարչապետի խոսքով` գործադիրը նախաձեռնել է լուրջ փոփոխություններ` նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել հարկման համակարգը և բարելավել գործարար միջավայրը:

Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորման հարցը: «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ»,- ընդգծել է վարչապետը` նշելով, որ կառավարության նպատակն է` միջավայր և պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանում ներդրում կատարեն` նոր աշխատատեղեր ստեղծելու, իրենց բիզնես շահերը հաշվի առնելու և շահույթ ունենալու  տրամաբանությունից ելնելով:

Որոշ գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև կոնկրետ ներդրումային ծրագրերի առաջարկներ: Կառավարության ղեկավարը հորդորել է դրանք տրամադրել ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատուներին և համապատասխան նախարարություններին` հետագա ընթացքը քննարկելու համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներքաղաքական հարցերի և զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ
Ամենադիտված