Քարոզարշավն սկսված է
Քաղաքական
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ: Սեպտեմբերի 22-ը լռության օր է:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով կառավարության 2018թ.-ի օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» որոշումը, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օր է հրապարակվել սեպտեմբերի 23-ը»։
Հիշեցնենք` 2011թ.-ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանն այս տարվա հուլիսի 9-ին հրաժարական տվեց։
Քաղաքապետի ընտրության նպատակով հրավիրված ավագանու արտահերթ նիստը հուլիսի 16-ին չկայացավ` քվորումի բացակայության պատճառով, քանի որ ՀՀԿ-ն և «Ելքը» նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին և պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
Ավագանու ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր Ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»), Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»)։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ՀՀԿ-ն իրենց հերթին առաջարկում են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրում է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)