Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի 

Բակերից մինչև բարձրակարգ հյուրանոցներ. որտեղից են սկսում քաղաքական ուժերն իրենց քարոզարշավը

Քաղաքական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ: Սեպտեմբերի 22-ը լռության օր է, իսկ արդեն 23-ին տեղի կունենան ընտրությունները: Նշենք, որ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 քաղաքական ուժ.  «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր Ծիրանի», «Ռեֆորմիստներ», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Այսօրվանից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն իրենց ծրագրերը: Ստորև ներկայացնում ենք, թե որ քաղաքական ուժը ինչպես և որտեղից է մեկնարկելու քարոզարշավը:

«Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կազդարարի Էրեբունի վարչական շրջանից: Երեկոյան նախատեսվում է հանրահավաք Էրեբունի վարչական շրջանում, բայց մինչ այդ թիմի անդամները շրջելու են բակերով և հանդիպելու քաղաքացիների հետ: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

«Ժառանգություն» կուսակցությունը  քարոզարշավի մեկնարկը կազդարարի  Շառլ Ազնավուրի անվան հրապարակից:  Քարոզարշավի մեկնարկը կուղեկցվի բացօթյա ասուլիսով: «Ժառանգության» համամասնական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Լույս» դաշինքը  քարոզարշավի մեկնարկը կտա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա Նուբարաշեն համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի 2018 թվականի ավագանու արտահերթ ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես կազդարարի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին: Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը:

«Երևանի հանրություն» դաշինքը քարոզարշավը կմեկնարկի ասուլիսով: «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ծրագրային հիմնադրույթների և մեկնարկող քարոզարշավի մասին» թեմայով հրավիրված ասուլիսին կխոսեն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը,  Արամ Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը:

«Հայք» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Երևանի տարբեր հատվածներում նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը  քարոզարշավի մեկնարկը կտա համակիրների հավաքով, որում՝ ելույթ կունենա կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը դեռևս որոշում չունի, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցությունը նախատեսում է քարոզարշավն անցկացնել բակային հանդիպումներով: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:

«Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:

Քարոզարշավի մեկնարկի միջոցառման մասին որոշում դեռևս չի կայացրել նաև «Երևանցիներ» դաշինքը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

Հիշեցնենք` 2011թ.-ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանն այս տարվա հուլիսի 9-ին հրաժարական տվեց։

Քաղաքապետի ընտրության նպատակով հրավիրված ավագանու արտահերթ նիստը հուլիսի 16-ին չկայացավ քվորումի բացակայության պատճառով, քանի որ ՀՀԿ-ն և «Ելքը» նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին և պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ)Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը Հրդեհ՝ Թեհրանի մոտ գտնվող գործարանում. կա զոհ և վիրավորներ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 9-ինՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Նեթանյահուի խորհրդականներին մեղադրել են Կատարին՝ Եգիպտոսի հետ խաղաղությունը վտանգող տվյալներ փոխանցելու մեջ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Վրեժխնդիր լինելու համար զինվել են ու դարանակալել եղբայրներին պատկանող խանութի մոտ. Էջմիածնում կանխել են հաշվեհարդարը Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու
Ամենադիտված