Պերեսը Նադալին տեսնում է որպես «Ռեալ»-ի նախագահ
Սպորտ
«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ թենիսիստ Ռաֆայել Նադալը ապագայում կարող է դառնալ մադրիդյան ակումբի նախագահ: Այս մասին հայտնում է El Confidencial-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Պերեսը Նադալին համարում է մադրիդյան թիմի լավագույն դեսպաններից մեկը և դիտարկում նրան որպես իր հետնորդ:
Թենիսիստը կարող է դառնալ «Արքայական ակումբի» նախագահ միայն 2031թ-ին, երբ լրանա իր 45 տարեկանը:
Որպեսզի իր թեկնածությունը առաջադրի ակումբի նախագահի ընտրություններում, թեկնածուն պետք է լինի ակումբի անդամ 20 տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Նադալը մադրիդյան թիմի պատվավոր դեսպան է դարձել 2011թ.-ից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)