Նախագահը հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը
Հայաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջեւ բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին:
Հյուրերը նաեւ նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան այցելությունից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)