Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին նվիրված գիտական կոնֆերանսը
Հայաստան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ տարբեր գիտական կառույցներից, զորային օղակի սպաներ:
Կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար: Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ: Ամփոփելով գիտական կոնֆերանսը՝ զինվորականներն ու գիտնականները նշել են, որ նման ձևաչափով քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել շատ խնդիրներ, տալ լուծման առաջարկներ և իրականացնել ավելի հիմնավորված բարեփոխումներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)