Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հայաստան

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային սեփական եկամուտների կատարման ընթացքին, ոռոգման ջրի համաչափ բաշխմանը, մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր, ամփոփվել նախորդ շաբաթ անցկացված համապետական շաբաթօրյակի արդյունքներն ու նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Խոսելով արդեն տևական ժամանակ քննարկվող միջպետական ավտոմոբիլային ճանապարհների եզրերին տեղակայված առևտրի կետերում կամ գազալցակայաններում հանրային զուգարաններ կառուցելու խնդրի մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ քննարկվում են գազալցակայանների շենքային ենթակառուցվածքներում կամ դրանց բացակայության դեպքում հարակից տարածքներում հասարակական զուգարանների տիպային չափորոշիչներ սահմանելու հարցը, որի ավարտից հետո կմեկնարկեն ծրագիրը կյանքի կոչելուն ուղղված աշխատանքները։

Անդրադառնալով բնակչության շրջանում մեծ դժգոհությունների առիթ հանդիսացող և հասարակական լայն շերտերին հուզող ոռոգման ջրի համաչափ բաշխման հիմնախնդրին՝ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է ամեն կաթիլ ջուրը արդյունավետ օգտագործելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մասին և շեշտել, որ այսուհետ անհրաժեշտ է բացառել հնարավոր բոլոր տեսակի չարաշահման և օրինազանցության դեպքերն ու ապահովել ջրի արդար բաշխման պրակտիկա։ Նախարարը մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել հետևողական գտնվել ջրային ռեսուրսների կորուստները նվազագույնի հասցնելու և վերահսկողական կարողությունները մոբիլիզացնելու գործում։

Նախարարը  մտահոգություն է հայտնել հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ և մարզպետներին հորդորել ճիշտ վարչարարության կիրառման միջոցով փնտրել և գտնել ոլորտի ցուցանիշների բարելավման եղանակներ։

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է նաև նախորդ շաբաթ հանրապետությունում անցկացված համապետական շաբաթօրյակի, դրա իրազեկման ձևի և բովանդակությանն առնչվող հարցեր։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մարզպետներին շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար և հավելել, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ջանքերն այս շաբաթ կայանալիք «Մաքուր մոլորակ» միջազգային նշանակության միջոցառմանն ավելի պատրաստված ու համախմբված ներկայանալու նպատակով։

Ներկայացնելով Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովում արձանագրված հաջողություններն ու գրանցված աննախադեպ ակտիվությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետ Վահե Ղալումյանին միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու և անցկացնելու համար։ Սուրեն Պապիկյանը ներկա մարզպետներին կոչ է արել որպես նախադեպ ընդունել ներդրումային համաժողով կազմակերպելու Տավուշի օրինակը և միջոցառումներ ձեռնարկել նմանատիպ համաժողովներ սեփական տարածաշրջաններում կազմակերպելու ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ
Ամենադիտված