Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ ԿԳ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Քաղաքական
«Ծառուկյան» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Տիգրան Ուրիխանյանին։
«Ըստ ԱԺ կանոնակարգի Դոնթի բանաձևի՝ սահմանված կարգով՝ ԱԺ գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնի քվոտան տրված է «Ծառուկյան» խմբակցությանը։ Մենք քննարկել ենք և ներկայացրել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Վերջինս նկատեց, որ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում նոր մարդ չէ և հասցրել է հանդիպել բոլոր խմբակցության ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց մտահոգող մի շարք հարցերի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)