Դավիթ Տոնոյանի խոսքով՝ Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է
Հայաստան
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ պարբերաբար են լինում, երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման առումով այս պահին անհանգստանալու խնդիր չկա:
Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը:
«Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է: Անհանգստանալու խնդիր այս պահին չկա»,- ասաց Տոնոյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)