Վանա լիճը վերածվում է ճահճի կոյուղաջրերի պատճառով
Հասարակություն
Թուրքիայի Շրջակա միջավայրի պահպանության միության նախագահ Ալի Քալչըքը ահազանգել է Վանա լճի ճահճացման վտանգի մասին։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Ալի Քլչըքը շեշտել է, որ Վանա լիճ են լցվում առանց մշակման կոյուղաջրեր, ինչի պատճառով լճի մի շարք հատվածներում ուղղակի գարշահոտ է տարածվում։
Նա շեշտել է, թե նման տեմպերով լիճը տարիներ անց կվերածվի ճահճի, ինչն էլ խիստ կխախտի Վանի ավազանի էկոհամակարգը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)