Մենք տվել ենք ավելին, քան ստացել ենք...
Լուսանկարներ
Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջում գայթակղիչ լուսանկար է հրապարակել։
Լուսանկարում երիտասարդ դերասանուհին ներկայացել է սեւ, ուլտրակարճ զգեստով, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը:Գայթակղիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը.
«Մեր թևերն ամենահարազատ ձեռքերն են ջարդուփշուր արել: Բարձրացրել, հասցրել ամպերին ու բաց թողել առանց նախազգուշացման:
Մեզ ծնկի է բերել անտարբերությունը հենց նրանց, ովքեր ժամանակին համբուրել են մեր վերքերը:
Մենք փորձել ենք փնտրել մեր սխալներն այնտեղ, ուր թերացել են միայն իրենք: Ու ներել ենք անգամ այնտեղ, ուր մեզ հաստատ նույնը չէր ներվի: Մեզ կշտամբել են ճիշտ այնքան, որքան պետք էր գնահատել:
Մեր երազանքները թաղվել են այն հողում, որում ծիլ են տվել առաջին մեր հույսերը, որում ծնվել է, գուցե, առաջին մեր սերը:
Մենք տվել ենք ավելին, քան ստացել ենք, ու զարմանալիորեն շատերիս դա հերիքել է…»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)