Մարտի 1-ին առաջնագիծը նոսրացած չի եղել․ Արտակ Դավթյան
Հասարակություն
2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
2007-ից 2009 թթ.-ին Արտակ Դավթյանը զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:
«Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ 2008 թ. մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին, Արցախի Հանրապետության հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել: Հայկական կողմն այդ ժամանակ ունեցել է 2 վիրավոր, իսկ հակառակորդը՝ 10-12 զոհ: Դավթյանy նկատեց, որ այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝ մի քիչ վիճելի հարց է։
Հարցին` արդյո՞ք բանակը կրակել է Լեոյի փողոցի բնակարանների վրա, եղե՞լ է կրակելու հրաման` Արտակ Դավթյանը պատասխանեց, որ կրակելու հրաման չի եղել։
«Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ»,-ասաց Դավթյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)