Խեդիրան երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ
Սպորտ
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է իտալական թիմի կայքը:
31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2021թ-ի ամառը:
Ֆուտբոլիստը Թուրին էր տեղափոխվել «Ռեալ»-ից 2015թ-ին: Երեք տարվա ընթացքում Խեդիրան «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 113 խաղի, երեք անգամ դարձել Իտալիայի չեմպիոն, երեք անգամ երկրի գավաթակիր և մեկ անգամ էլ սուպերգավաթակիր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)