Հազվագյուտ երկու ճերմակ կորյուն Է ծնվել Ղրիմում
Աշխարհ
Երկու ճերմակ կորյուններ են լույս աշխարհ եկել Ղրիմի «Տայգան» առյուծների պարկում: Այդ մասին մարտի 29-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է հաստատության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Ալեքսագինան:
«Այս բացառիկ ճերմակ կորյունները լավ ցեղատեսակից են, նրանց ծնողներն ութ տարի առաջ Ղրիմ են բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից»,- պատմել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ձագերը (Էգ եւ արու) ծնվել են Միլեդի անունով առյուծից, փոքրիկների հորը կոչում են Ռոկի:
Նորածիններն առայժմ անուն չունեն: «Կորյուններին անուն են տալիս մեկ ամսվա ընթացքում, կմտածենք»,-ճշտել Է մամուլի քարտուղարը:
Նրա տեղեկատվության համաձայն, ընդամենն աշխարհում մոտավորապես 300 ճերմակ առյուծ կա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Посмотреть эту публикацию в Instagram


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)