Եգիպտոսի իշխանություններն աշխատում են օդանավակայանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ. ԱԳ նախարար
Աշխարհ
Եգիպտոսը փորձում է ապահովել իր օդանավակայանների անվտանգությունը եւ ձգտում Է հաշվի առնել ռուսական փորձը այս հարցում: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրին` Կահիրեում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:
«Մենք բարձր մակարդակով համագործակցում ենք Ռուսաստանի հետ, ձգտում ենք հաշվի առնել ռուսական փորձը: Մենք խոստանում ենք ամեն ջանք գործադրել անվտանգության ապահովման համար, որպեսզի ռուսաստանցի զբոսաշրջիկները կրկին հանգստանան եգիպտական հանգստավայրերում»,-ասել է նա:
Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ օդային կապն ամբողջությամբ ընդհատվել էր 2015 թ. նոյեմբերին՝ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի վթարից հետո, որի արդյունքում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ էին զոհվել:
2018 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Կահիրեում կանոնավոր օդային փոխադրումների վերսկսման մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ