Ջուլիան Ասանժի թիմակցին ևս ձերբակալել են
Աշխարհ
Էկվադորում ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի թիմակից Օլ Բինին։
Ինչպես հայտնում է Газета.ру-ն, նա զբաղվել է ընկերության ծրագրային ապահովման մշակմամբ։
Հիշեցնենք, որ երեկ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Ասանժին, քանի որ Էկվադորն այլևս չի ցանկացել նրան ապաստան տրամադրել:
ինչպես հայտնել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, Էկվադորը որոշում է ընդունել Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանատանը գտնվող Ասանժին զրկել դիվանագիտական ապաստանից:
«Էկվադորը Ջուլիան Ասանժին դիվանագիտական ապաստանի հարցում մերժելու ինքնիշխան որոշում է ընդունել միջազգային կոնվենցիաների դրույթների բազմակի խախտման համար»,-գրել է նա Twitter-ի իր էջում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)