«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը` «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան առաջիկայում հնարավոր է լքի ակումբը: Այս մասին տեղեկացնում է L' Equipe-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ն ու «Արսենալ»-ը: «Արսենալ»-ը Էրերային դիտարկում է որպես Աարոն Ռեմզիին փոխարինող, ով ամռանը կմիանա «Յուվետուս»-ին:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան