Եվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերում մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը մինչեւ 2032թ․ հունիս։
«8 տարի «Բերնաբեուում» շատ քիչ է․․․ Եվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալ Մադրիդում»»,- գրել է Վինիսիուսը։
«Ռեալին» նա միացել էր 2018թ․ հունիսին 18 տարեկանում։ 8 մրցաշրջանում նա ակումբում մասնակցել է 375 հանդիպման, խփել է 128 գոլ, նվաճել 14 տիտղոս։
«Ռեալը» Վինիսիուսի տրանսֆերի համար բրազիլական «Ֆլամենգոյին» վճարել էր 45 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը մադրիդյան թիմի հետ մասնակցել է 53 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար