Հայտնի են դարձել Ասանժի կյանքի ցնցող մանրամասներ
Աշխարհ
Էկվադորի իշխանությունները, որի լոնդոնյան դեսպանատանը ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է 47-ամյա Ջուլիան Ասանժը, ակնարկել են, որ WikiLeaks-ի հիմնադիրն, ըստ երևույթին, հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի:
CNN-ի փոխանցմամբ, Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն հայտարարել է, որ դեսպանատանն, առանց ելքի, գրեթե յոթ տարի անցկացրած Ասանժը, հյուրին անվայել ագրեսիա և անհարգալից վերաբերմունք է դրսևորել շրջապատի նկատմամբ, կոպտել անձնակազմին: Ռոմոնի խոսքերով, նա նաև արտաթորանքը քսել է շինության պատերին:
Ասանժի՝ հիգիենայի տարրական կանոնները չպահպանելու մասին հաղորդվել է դեռ նրա դեսպանատանն ապաստանելուց առաջ:
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ավելի վաղ հայտարարել էր, որ համբերությունը սպառվել է Ասանժի և նրա վարքագծի հանդեպ և որ նրան զրկում է քաղաքական ապաստանից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ