Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով (լուսանկար)
ՏեսանյութերԲրիտանական ASOS ընկերության սեփականատեր, դանիացի միլիարդատեր Անդերս Հոլխ Պովլսենն ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով կորցրել է իր երեք երեխաներին։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 7,9 մլրդ դոլար կարողության տեր այդ մարդու բոլոր չորս երեխաները միասին են եղել, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկվել։
Նշվում է, որ ողբերգությունից օրեր առաջ միլիարդատիրոջ երեխաներից մեկը՝ Ալման, Շրի Լանկայում հանգստից լուսանկար է հրապարակել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շրի Լանկայի երկու կաթոլիկ եկեղեցիներում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել էր 290 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)