Պայթյուն Լուգանսկի հանքում. կան զոհեր
Արտակարգ Պատահար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության «Սխիդկարբոն» հանքում ապրիլի 26-ին մեթանի պայթյուն է գրանցվել։ Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ երեք հանքափոր զոհվել է, ևս 14-ը՝ անհետ կորել։ Ուրբաթ առավոտյան փրկարարներին օգնության են շտապել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի լեռնափրկարարները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մոտ 100 մարդ է ներգրավվել Յուրեւկա գյուղի մոտ գտնվող «Սխիդկարբոն» հանքավայրում փրկարարական գործողությունում, լրագրողներին տեղեկացրել է Լուգանսկի Հանրապետության ԱԻՆ ղեկավար Եվգենի Կացավալովը։
«Ներկա պահին փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 100 մարդ»,- ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ աշխատանքները կատարվում են պլանային ռեժիմով. փլուզված հանքերը գազազերծվում են, շարունակվում են անհետ կորածների որոնումները։ Կացավալովն ավելացրել է, որ ներկա պահին արդեն աշխատում է երկու լեռնափրկարարական ջոկատ ՌԴ-ից։
«Շանս միշտ կա, եւ հույսը վերջինն է մահանում։ Մենք հույս ունենք»,-ասել է նախարարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն