Պորոշենկոն շահագրգռված է, որ Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա
Քաղաքական
Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն շահագրգռված է, որ ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին նա ասել է լրագրողներին Բրյուսելում:
«Այսօր գնդակը խորհրդարանի դաշտում է, և ես շահագրգռված եմ, որ խորհրդարանը, որքան հնարավոր է շուտ, որոշի երդման արարողության օրը»,-ասել է Պորոշենկոն:
Նա նշել է, որ որոշում կկայացնի Գերագույն ռադան: Նրա կարծիքով՝ այդ որոշումը չպետք է լինի օրենքի սահմաններից դուրս:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)