2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին 

Կամ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, կամ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ. Լենա Նազարյան

Հարցազրույցներ

Հարցազրույց ԱԺ նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ:

-Տիկին Նազարյան, խորհրդարանը գնաց արձակուրդ կամ գոնե պասիվ շրջան մտավ, մինչդեռ կային կարծիքներ, որ ԱԺ-ն այս շրջանում, երբ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի, երբ դատական բարեփոխումներ են նախատեսվում, չպետք է արձակուրդ գնար։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Արձակուրդը և՛ անհրաժեշտություն է յուրաքանչյուր մարդու համար, և՛ օրենքի պահանջ: Բայց գիտեմ, որ շատ պատգամավորներ նիստերից ու նախագծերից հանգստի շրջանը օգտագործում են այլ՝ հետ մնացած աշխատանքային հարցերով զբաղվելու համար: Օրինակ, ես վերջապես ժամանակ ունեմ քաղաքացիների հետ հանդիպումների համար և ամբողջ ամառ նախապատրաստվելու եմ սեպտեմբերի նստաշրջանին, երբ, այո, քննարկվելու է դատական բարեփոխումների շատ կարևոր փաթեթը, որով ներդրվելու է դատավորների գույքային դրության ստուգման մեխանիզմը և կարգապահական հիմքի նախատեսումը: Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը Ազգային ժողովի ընտրությամբ մինչև տարվա վերջ:

-Ի դեպ, դատական բարեփոխումների մասին։ Իր վերջին հարցազրույցում վարչապետը ևս ըստ էության ընդունեց, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, և որ ՍԴ-ն պետք է դուրս գա «սեփականաշնորհված բուդկայի» կարգավիճակից։ Նա չբացառեց սահմանադրական փոփոխությունները։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճանապարհը, հնարավո՞ր է՝ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնի։

-Իմ պատկերացմամբ՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման երկու ճանապարահ կա. կամ Հրայր Թովմասյանը, որը դիտավորյալ օգտագործելով անցումային կարգավորումները սպասարկել է կուսակցական և անձնական շահը և, ըստ էության իր կյանքի տևողությամբ սահմանափակել Սահմանադրական դատարանի փաստացի համապատասխանությունը Սահմանադրության տեքստին, պետք է հրաժարական տա, կա՛մ մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների: Դատարանը պետք է ձերբազատվի կուսակցական դատարանի, կուսակցական որոշումներով ու կուսակցական նպատակահարմարությամբ ձևավորված հանրային ընկալումից: Միանգամից ուզում եմ ասել նաև, որ այս Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում՝ անկախ բովանդակությունից, անկախ նրանից կլինենք մենք համաձայն, թե անհամաձայն, կբխի այն մեր սրտից, թե քաղաքական նպատակահարմարությունից, չի՛ ունենա լեգիտիմություն:

-Այդուհանդերձ, իշխանությունը կարծես հետքայլ է անում վեթինգի հարցում, վարչապետն էլ ասաց, որ չի ամաչի՝ ասելով վեթինգը հարմար չէր, եկեք ուրիշ բան անենք։ Վենետիկի հանձնաժողովի կողմից եղե՞լ է ազդեցություն, որ հրաժարվում եք այդ գործիքից, թե՞ պարզվել է՝ դա չէր ցանկալի ճանապարհը։

-Ամբողջ խառնաշփոթը ստեղծում է հենց վեթինգ բառը: Ի դեպ, փորձ եղավ գտնել հայերեն համարժեք թարգմանությունը, չստացվեց: Իսկ այդ բառը միջազգային բառ է ու ունի որոշակի պատմական ընթացք ու ծանրաբեռնված է նաև ձախողված փորձով: Վեթինգը պաշտոնյայի՝ իր պաշտոնին համապատասխանությունը ստուգելու գործընթաց է՝ գույքային դրության, շահերի, բարեվարքության չափանիշներով: Հիմա դա արվելու է, ընդ որում դա լինելու է ոչ թե միանգամյա գործընթաց, այլ՝ մշտական, ինչը, կարծում եմ, շատ ճիշտ որոշում է: Այդ գործընթացը մի մասով անելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ստուգելու է հայտարարագրերը և դա չի լինելու ձևական ստուգում, ինչպես եղել է նախկինում, և մի մասով էլ ստուգումն անելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը նույնպես այս վերակառուցումների արդյունքում վերջապես կստանձնի իր դերը:

-Տիկին Նզարյան, դժվա՞ր է խորհրդարանական մեծամասնության, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ լինել:

-Անկեղծ ասած, իմ աշխատանքի մասին հեշտի կամ դժվարի տերմիններով չէ, որ մտածում եմ։ Մի բան կարող եմ հաստատապես ասել, որ չափազանց պատասխանատու է կառավարող ուժի ներկայացուցիչ լինել մեր երկրում, որտեղ չափազանց շատ անելիք կա, չափազանց շատ խնդիրներ օր առաջ սպասում են իրենց լուծմանը։ Մեր ժողովուրդը մեզ վստահել է, որ հեղափոխության օրակարգը պետք է դարձնենք իրականություն, և մենք մեզ պարտավոր ենք զգում արդարացնել այս սպասումները։

-7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո շատ էր խոսվում փորձառության պակասի մասին: Եղան դեպքեր, երբ օրակարգ չհաստատվեց, երբ, օրինակ, խմբակցության մեծ մասի Արցախ մեկնելու պատճառով քվորում չապահովվեց: Կարծում եք՝ նստաշրջանի ավարտին Ձեզ հաջողվե՞ց փոխել այդ տպավորությունը:

-Վերջերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարևոր նիստ, որտեղ Իռլանդիայի մի պատգամավոր ներկայացրել էր բանաձևի նախագիծ, որում ընդգրկված էին հակահայկական շատ անընդունելի ձևակերպումներ: Հայկական պատվիրակությունը կարողացավ կանխել այդ նախագծի ընդունումը, և դա տեղի ունեցավ նախապես կատարված աշխատանքի արդյունքում: Առհասարակ հայկական պատվիրակությունների համար միշտ լարված ու դժվար է եղել աշխատել ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ ԽՎ-ում, բայց ես չեմ էլ ուզում ասել, որ տեղի է ունեցել աննախադեպ ու չտեսնված մի բան: Ընդհակառակը, ուզում եմ շեշտել, որ դա ընդամենը պրոֆեսիոնալ պատվիրակության ու ակտիվ խորհրդարանի աշխատանքի արդյունք էր, դա պատահականություն ու զուգադիպություն չէր, դա պրոֆեսիոնալ խորհրդարանի մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ էր: Ես չգիտեմ մեզ կհաջողվի փոխել տպավորություն, երբ լրագրողները շարունակաբար տալիս են այս հարցը, թե՝ ոչ, բայց իրավիճակ փաստացի փոխում ենք:

-Ըստ ԱԺ մոնիտորինգի տվյալների՝ 2-րդ նստաշրջանում ընդունվել է պատգամավորների հեղինակած 12 նախագիծ, որը ընդհանուրի 10%-ն է: Այսինքն, կառավարություն-խորհրդարան համամասնությունը գրեթե չի փոխվել: Փոխարենը, շատ են պատգամավորների հեղինակած և միայն առաջին ընթերցմամբ ընդունված (28) կամ շրջանառության մեջ դրված, բայց չքննարկված նախագծերը (59): Այսինքն, նախապատվությունը շարունակում է տրվել կառավարությա՞ն նախագծերին, պատգամավորների նախագծերը չե՞ն կարևորվում:

-Շատ բնական եմ համարում այս համամասնությունը: Ամբողջ աշխարհում է այդպես: Գործադիրը միշտ ավելի լավ է տեղյակ խնդիրներից, և գործադիրի ներկայացրած նախագծերը գրեթե ամեն տեղ ավելի շատ են: Ազգային ժողովը քաղաքական մարմին է, այն գնահատում է, թե ում շահերին է ծառայում ներկայացված օրենքը, իրավական ձևակերպումներին քաղաքական ենթատեքստ է տալիս: Պատգամավորները իրավաբաններ չեն, իրավաբանությունն ինձ համար սոսկ ֆորմալություն է, եթե չկա քաղաքական կոնտեքստ: Իմ խնդիրն է որպես պատգամավոր տեսնել այդ կոնտեքստը և խոսել դրա մասին: Այնպես որ ես նման հաշվարկ չեմ էլ վարում, թե որ մարմինն ավելի շատ նախագիծ ներկայացրեց: Ինձ հետաքրքիր է, թե ինչ կարծիք է ձևավորում օրենսդիրը ներկայացված նախագծի վերաբերյալ, ինչպես է այն մեկնաբանում, ինչ իմաստ է դնում ու ինչն է պաշտպանում։

-Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հեղինակած նախագծերից առաջին ընթերցմամբ կամ ամբողջությամբ ընդունվել են շուրջ 20-ը: Մոտավորապես այդքան օրինագիծ էլ օրակարգ չի ընդգրկվել և քվեարկությամբ մերժվել է: Կարծում եք ՝ այդ մերժումները հիմնավո՞ր են եղել:

-Ամեն նախագիծ մանրամասն քննարկվել է: Բացառում եմ, որ նախագիծը մերժվի ընդդիմադրի կողմից ներկայացված լինելու փաստով: Կարող է մերժվել մեծամասնության քաղաքական նպատակահարմարության հիմքով, բայց ոչ այն պատճառով, որ ընդդիմադիրն է ներկայացրել: Շատ ընդդիմադիր նախագծեր ընդունվել են միաձայն: Այնպես որ, նման կասկածներն առաջ են գալիս, երբ փաստարկները վերջանում են:

-Նստաշրջանը մեկնարկեց ընդդիմադիր խմբակցությունների հետ կոնֆլիկտներով, եղան փոխադարձ կսմիթներ, ակնարկներ, ամենամեծ ընդդիմության ղեկավարի հասցեին եղան մեղադրանքներ, որ նա սեփական բիզնեսի լոբբինգն է անում ԱԺ-ում։ Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում ընդդիմություն-մեծամասնություն երկխոսությունը, և կա՞ր արդյոք երկխոսություն։

ԱԺ-ն նոր է սկսում իր, և դեռ երկար ճանապարհ պիտի միասին անցնեն ընդդիմության և կառավարող ուժի խմբակցությունները։ Բնականաբար, ոչ բոլոր հարցերում ենք լինելու միակարծիք, կարող են և նույնիսկ պետք է, որ լինեն տարակարծություններ։ Հանրությունը, հնարավոր է, ավելի տեղեկացված է ներքաղաքական ոլորտի մեր աշխատանքից, բայց ուզում եմ ասել, որ մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ աշխատում ենք նաև միջազգային հարթակներում, որտեղ մեր համագործակցության որակը շատ եմ կարևորում։ Ես մեր աշխատանքից և երկխոսության մակարդակից չեմ դժգոհում, իհարկե, երկխոսությունը մի դաշտ է, որ մշտապես էլ ավելի զարգանալու տեղ ունի։

-Իշխանության հասցեին հնչում են դժգոհություններ կադրային քաղաքականության առումով։ Դուք կադրերի հարցում խնդիրներ չե՞ք տեսնում:

-Այո, կադրերի հարցով քննադատություններ հնչում են։ Բայց, կարծեմ, նկատած պիտի լինեք, որ կառավարությունը կադրային քաղաքականության մեջ ճկուն է, և կաշկանդված չէ նույնիսկ նախարարի մակարդակում նոր նշանակում անելիս: Սա նշանակում է, որ կադրային քաղաքականությունը որոշակի սահմաններում վերանայվելու հնարավորություն ունի։ Բայց կարևոր է նկատի ունենալ նաև, որ մի երկրում, որտեղ տասնամյակներ ի վեր զավթված են եղել պետական և հանրային բոլոր հաստատությունները, չէին կարող որակյալ կադրեր ձևավորվել ինչպես կառավարող ուժի, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Նախկին իշխանությունը ճահճացած պետական համակարգ է ձևավորել, որտեղ առաջընթաց և զարգացում չէր պահանջվում։ Հետևաբար, պետական ոլորտի շատ կադրեր այսօրվա պրոֆեսիոնալիզմի պահանջներին չեն բավարարում։ Իսկ նախկին ընդդիմադիր ուժերը զրկված են եղել փորձ կուտակելու հնարավորությունից, քանի որ թողնված են եղել լուսանցքում։ Նույնիսկ այս պայմաններում, սակայն, մեզնից շատերը կարողացել են որակյալ կրթություն ստանալ, իրենց փորձը ձեռք բերել այլ ոլորտներում, իսկ այժմ արդեն այդ փորձը փոխանցել պետական կառավարման ոլորտ։ Որոշ ժամանակ անց այս մարդկանց աշխատանքի արդյունքը, կարծում եմ, ավելի տեսանելի կլինեն։

 

Աղբյուրը` parliamentmonitoring.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ
Ամենադիտված