Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները կարող են միաժամանակ ավարտվել
ԱՄՆ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները կարող են միաժամանակ ավարտվել։
«Ո՞ր ռազմական հակամարտությունն է առաջինը ավարտվելու։ Ես չգիտեմ։ Գուցե նույն ժամանակահատվածում կավարտվեն», - ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իր համար ավելի կարևոր է, որ Ռուսաստանը լուծի Ուկրաինայում , քան Իրանում հակամարտությունը։ Թրամփը նշել է, որ Պուտինը առաջարկել է օգնել իրեն ուրանի հարստացման հարցում։
«Ես պատասխանեցի, որ կնախընտրեի, որ Ռուսաստանը մասնակցեր Ուկրաինայում պատերազմի ավարտին։ Դա ինձ համար ավելի կարևոր կլիներ», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու