ՆԱՏՕ-ի հետախուզական ԱԹՍ-ն Սև ծովի շրջանում կորցրել է կապը ավիաբազայի հետ
ԱՄՆ
Սև ծովի վրայով հետախուզական առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի RQ-4D Phoenix անօդաչու թռչող սարքը կորցրել է ավիաբազայի հետ կապը և վերադարձել է, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով SHOT-ին։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ MAGMA10 նշանով անօդաչու թռչող սարքը մի քանի ժամ առաջ թռիչք է կատարել Սիցիլիա կղզում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմածովային ավիաբազայից։ Այն անցել է Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքով, ապա երկար ժամանակ պտտվել է Սև ծովի չեզոք ջրերի վրա։ Անօդաչու թռչող սարքը, հավանաբար, տեխնիկական խնդիրներ է ունեցել, որից հետո փոխանցել է 7600 ազդանշանը, որը վկայում է օդային երթևեկության կառավարման հետ ռադիոկապի կորստի մասին։ Անօդաչու թռչող սարքի վերադարձի թռիչքն անցնում է Թուրքիայի և Լիբանանի ու Սիրիայի ափամերձ գծերի միջով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու