Ամերիկյան ավիակիրը շուտով կլքի Մերձավոր Արևելքը
ԱՄՆ
Ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը մոտակա օրերին կմեկնի Մերձավոր Արևելքից և կուղևորվի Միացյալ Նահանգներ վերանորոգման համար, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին։
Ավիակրի ԱՄՆ վերադառնալու ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է։ «Ջերալդ Ֆորդը», ինչպես սպասվում է, Վիրջինիայի ռազմածովային բազա կժամանի հաջորդ ամսվա կեսերին։
Հրապարակումը նշում է, որ միջուկային շարժիչով ավիակիրի մեկնումը զգալիորեն կթուլացնի ԱՄՆ ռազմական հզորությունը Մերձավոր Արևելքում։ Սակայն ամերիկյան հրամանատարությունը ստիպված է այս քայլին դիմել, քանի որ «Ջերալդ Ֆորդը» արդեն 309 օր է, ինչ ռեկորդային է իր դասի նավերի համար։ Հետևաբար, ավիակիրը, որը բազմաթիվ խափանումներ է կրել, պահանջում է լայնածավալ և երկարատև վերանորոգման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու