Ուկրաինան արդեն իսկ ռազմական պարտություն է կրել Ռուսաստանի հետ հակամարտությունում․ Թրամփ
ԱՄՆ
Ուկրաինան ռազմական պարտություն է կրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ Ուկրաինան ռազմական պարտություն է կրել։ Կեղծ լուրեր կարդալով՝ դա չես իմանա», - ասել է նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երկու հակամարտություններից որն ավելի շուտ կավարտվի՝ ուկրաինականը, թե իրանականը, Թրամփն ասել է, որ դրանք կարող են ավարտվել մոտավորապես նույն ժամանակ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը