2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին 

ԱՆ-ն Մարալիկի ծննդատան փակումը պայմանավորում է առաջացող հնարավոր բարդությունների կանխարգելմամբ

Հարցազրույցներ

ՀՀ առողջապահության նախարարությունը Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ֆինանսավորումը դադարեցնելը՝ ըստ էության փակումը պայմանավորում է կանանց առողջության անվտանգության ապահովմամբ, մայրական և նորածնային հնարավոր մահերի, բարդությունների կանխարգելմամբ. բուժհաստատությունում չկան անհրաժեշտ որոշակի մասնագետներ:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ավագյանը նախ նշեց՝ դա ոչ թե բաժանմունք փակելու, այլ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական մահճակալների փակելու հարց է: «Այնտեղ բաժանմունք չի եղել, քանի որ բաժանմունքն ունի որոշակի չափանիշներ՝ կադրային հագեցվածություն, սարքավորումային հագեցվածություն ու գործառույթներ: Մարալիկի առողջության կենտրոնը վերջին տարիներին ունենում է 110-ի մոտ, օրինակ 2019-ին 106 ծննդաբերություն, այսինքն շաբաթը 1-2 ծննդաբերություն է լինում այնտեղ: Չկա պահանջվող կադրային հագեցվածությունը, չկան վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, նեոնատոլոգ: Հետևաբար, թողնել մանկաբարձական մահճակալների հետագա ծավալումը, վտանգ է ներկայացնում մայրացող կանանց և նորածինների համար»,-ասաց Ավագյանը:

Նա նշեց՝ ծննդաբերությունից հետո հնարավոր բարդացման պարագայում, եթե վիրահատության անհրաժեշտություն առաջանա, այնտեղ չկա վիրահատող մանկաբարձ- գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, նեոնատոլոգ՝ անգամ ամբողջ Մարալիկում: Ավագյանը նշեց՝  եթե նույն պարագայում այդ կինը լինի Ախուրյանի, Գյումրիի, Արթիկի ծննդատանը, կփրկվի, Մարալիկում՝ չի փրկվի: «Եվ սրա հիմնական նպատակը մայրացող կանանց անվտանգության ապահովումն է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստանալու բարձր որակի մանկաբարձական և առհասարակ բուժօգնություն: Այս պարագայում պետությունը չի կարող ապահովել այդ բարձր որակի պահանջվող բուժօգնությունը, սա է խնդիրը»,-ասաց Ավագյանը:

Նա նույնիսկ բերեց իր բնորոշմամբ ողջամիտ բժշկական կազմակերպությունների օրինակ, որոնք ինքնալուծարվել են, դադարել են մանկաբարձական բուժօգնություն ցուցաբերել և հղիներին ուղղորդել են մոտակա ծննդաբերական բաժանմունքներ՝ անվտանգ ծննդաբերելու համար։ Այդպիսին եղել են Ջերմուկում, Գառնիում, Դսեղում, Մերձավանում: «Մենք դրանով կանխարգելում ենք մայրական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը և այլն»,-ասաց նա ու նկատեց՝ խնդիրը ժողովրդին ճիշտ բացատրելն է:

Նախարարության իրականացրած հետազոտության համաձայն՝ Մարալիկում ծննդաբերում են Մարալիկի և ընդամենը մի քանի գյուղերի կանայք, մոտակա մնացած համայնքերի կանայք՝ Գյումրիում և Արթիկում:

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանպետին փոխարինող Լեյլի Ասլանյանը նշեց՝ իրենք իրենց հերթին ևս ուսումնասիրել են, թե 17 գյուղերից քանիսն են ծննդաբերել մարզի մյուս բուժհաստատություններում: «2019-ին 149 ծնունդ գրանցվել է մեր մարզի մյուս ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում: Այսինքն՝ մենք այդ պոտենցիալն ունեցել ենք: Ուսումնասիրել եմ նաև միջհամայնքային տրանսպորտային կապը: Միջհամայնքային տրանսպորտի զարգացած լինելու պատճառով ընդամենը 4-5 գյուղի բնակիչ է սպասարկվում Մարալիկի ծննդօգնության բուժհաստատությունում: Եթե լինեին զարգացած ենթակառուցվածքները, կարծում եմ, այդ 149-ից գոնե կեսը կարող էին սպասարկվել  Մարալիկում»,-ասաց նա ու հավելեց՝  արդյունքում ծննդատան՝ չափորոշիչին չհամապատասխանելու խնդիրը չէինք ունենա: 

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը նախ հստակեցրեց ՝ իրենք չեն կարող մանկաբարձական բաժանմունք փակելու որոշում կայացել: «Մենք կարող ենք ասել, որ որպես մեծ գնորդ, որպես պետական գնորդ ձեզանից ծառայություն չենք գնում, քանի որ կան այսինչ խնդիրները»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանից անհրաժեշտ մասնագետ բժիշկներ Մարալիկի ծննդօգնության բաժանմունք տանելու համար կարող են շահագրգռել բարձր աշխատավարձով՝ ասաց՝ իրենք, ըստ էության, աշխատավարձ չեն տալիս, այլ՝ մատուցած ծառայության դիմաց անում են ֆինանսական փոխհատուցում: «Սկզբունքորեն ֆինանսավորման մեխանիզմի մեջ աշխատավարձի տող դրված չէ, դրված է մատուցած ծառայությունների համար ֆինանսական փոխհատուցում անելը»,-ասաց նա ու հավելեց՝ սակայն այդ տարբերակը ևս կքննարկեն:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչները հունվարի 8-ին  առավոտյան փակել էին Գյումրի-Երևան ճանապարհի՝ Մարալիկի հատվածը: Բնակիչների պահանջում են չեղյալ համարել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշումը: Ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ
Ամենադիտված