Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը 

Կառավարությունը ՀՀ քաղաքացիներին արժանապատիվ մահվան հնարավորություն է տալիս

Տնտեսություն

Վաղը՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստին քննարկվելու է «ՀՀ-ում պալեատիվ (ամոքիչ) բժշկական օգնության» հայեցակարգի քննարկումը: Տվյալ նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարդը պետք է հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ ապրելու, այլև արժանապատիվ մահանալու, որը վերաբերվում է ֆիզիկական և հոգեկան տառապանքներից ազատվելու գործընթացին: Մահացողի վերջին ամիսները, շաբաթները և նույնիսկ օրերը հանդիսանում են նրա կյանքի անբաժանելի և կարևոր մասը: Տարիմաստորեն բժշկության զարգացման ընթացքն ինքը բազմապատկում է իրադրությունները, երբ պացիենտները բավական երկար ժամանակ հայտնվում են կյանքի և մահվան վիճակում: Այն դեպքում, երբ շատ երկրներում առողջապահությանը հատկացված բյուջեի մեծ մասը ծախսվում է մարդկաց կյանքի վերջին տարիների վրա, այնուամենայնիվ միշտ չէ, որ ապահովվում է հիվանդների կարիքներին համապատասխանող խնամք։ Պալիատիվ օգնությունն ուղղված չէ կոնկրետ հիվանդություններին և տևում է ախտորոշման պահից մինչև կորուստը. այն կարող է տևել մի օրից մինչև մի քանի շաբաթ կամ տարի:

Միավորված Ազգերի Կազմակերպությունը պալիատիվ օգնությունը սահմանում է որպես ակտիվ ընդհանուր խնամք այն հիվանդների նկատմամբ, որոնց հիվանդությունը չի արձագանքում բուժմանը, քանի որ ցավի և՛ հոգեբանական, և՛ հոգևոր խնդիրների լուծումը առաջնակարգ է: Պալիատիվ օգնության նպատակն է հնարավորին չափով լավացնել հիվանդի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը (ՄԱԿ 1990թ):

Պալիատիվ օգնությունն ընդգրկում է հետևյալ հիմնական կողմերը՝

  1. ախտանիշների կառավարում
  2. հոգեբանական, հոգևոր և հուզական աջակցություն
  3. աջակցություն ընտանիքի համար
  4. կորստի շրջանի աջակցություն։

Որպես հավելված վերը նշված որոշմանը, Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնել է հիմնական դրույթներ, որոնք զուգակցվում են պալիատիվ օգնության հետ.

  1. ապահովում է ցավի և այլ ախտանիշների կառավարում
  2. հաստատում է կյանքը, մահը համարելով նորմալ պրոցես
  3. մահը ոչ՛ արագացնում է, ոչ՛ հետաձգում
  4. ընդգրկում է հիվադի և՛ հոգևոր, և՛ հոգեբանական խնդիրները
  5. առաջարկում է համակարգ հիվադի մերձավորների համար, որը կօգնի դիմակայել հիվադի կորուստին թե՛ հիվանդության ժամանակ և թե՛ մահից հետո
  6. կիրառում է թիմային մոտեցում՝ հոգալով հիվանդների և նրանց մերձավորների կարիքները, մինչև իսկ սգո արարողություններում
  7. բարելավում է կյանքի որակը, ինչը կարող է դրականորեն անդրադառնալ հիմնական հիվանդության վրա:
  8. կիրառելի է հիվանդության սկզբնական փուլում, երբ մի շարք այլ բուժումների հետ մեկտեղ կարող է երկարացնել կյանքը, դրանք են՝ քիմիոթերապիան, ռադիացիոն թերապիան, և այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են հասկանալու և կառավարելու հիվանդության հյուծող բարդությունները:

Հայեցակարգում նշվել են այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ում պալեատիվ բժշկության մոդելի ներդնման համար:

Առաջինը այն է, որ Հայաստանում բնակչության միջին տարիքը 31.5 տարեկան է և կյանքի սպասվող միջին տևողությունը հասել է մինչև 73,8-ի՝ (2006թ. – 72,68), տղամարդկանց համար կազմելով 70,4 տարեկան, իսկ կանանց համար՝ 76,9:

Նկատի է առնվում նաև, որ տարեկան մահացության ընդհանուր ցուցանիշը Հայաստանում 27,000–28,000 է և այդ դեպքերի 60-70%-ին անհրաժեշտ է պալեատիվ բժշկական օգնություն:

Պալիատիվ բժշկական օգնությունը հանրապետությունում ներդնելու համար միջազգային փորձագետի ներգրավմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է կարիքների գնահատում և հայեցակարգի հիմնական խնդրի լուծման նպատակին ուղղված քայլերն ունեն հետևյալ բաղադրիչները, որոնք էլ իրենց հերթին ներառում են մի շարք միջոցառումներ.

  1. օրենսդրության վերանայում և նորմատիվ-իրավական դաշտի ապահովում
  2. առողջապահական կարիքների գնահատում
  3. դեղորայքային հասանելիության ապահովման կարիքների գնահատում
  4. կրթական, այսինքն պալիատիվ բժշկական օգնության ներդրման համար անրաժեշտ կրթական ծրագրերի և կադրերով ապահովվածույան կարիքների գնահատում
  5. հանրային իրազեկում և քարոզչություն
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա
Ամենադիտված