Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Հացի շուկայում վերահսկողությունը բացակայում է

Տնտեսություն

Մեր սննդակարգում հացը առաջնային կարևորություն ունի, սակայն, չնայած ալյուր և հաց արտադրող հայ գործարարների կողմից թանկացումների բացառմանը, ՀՀ շուկայում նկատվում են թանկացումներ: Հացի գինը մնացել է նույնը, սակայն թանկացումներն արտահայտվել են հացի քաշի նվազեցմամբ: Երևանի խանութներում վաճառվող հացի քաշը նվազել է 150-200 գրամի սահմաններում:

«Էլիտ Շանթ» ընկերության «Հրազդան» տեսակի հացի գներն ու քաշը ուսումնասիրելուց պարզ է դարձել, որ ընկերության՝ խանութներին տրամադրած 420 գրամանոց հացը իրականում կշռում է 370 գրամ: Թվում է, թե 50 գրամը էական ազդեցություն չի կարող ունենալ սպառողի վրա, սակայն եթե սպառողը գնի 100 «Հրազդան» տեսակի հաց, ապա նա 1,547 դրամ ավել է վճարում, որն արդեն լուրջ խնդիր է:

Հացի շուկայում հաջորդ լուրջ խնդիրը հացի ոչ հիգիենիկ առաքումն է: Այսօր խանութներին առաքիչները արտադրամասից խանութ հացը տեղափոխում են ոչ հիգիենիկ պայմաններում՝ ավտոմեքենաների կեղտոտ թափքերում, բաց արկղերով, առանց ձեռնոցների և ոչ բոլոր հացերն են առաքվում ու վաճառվում համապատասխան փաթեթավորմամբ:

2008թ.-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել որով հաց արտադրողներին պարտավորեցնում է մակնշել հացը, այսինքն՝ պետք է նշվի հաց արտադրող ընկերության անունը, հացի քաշը, 1 կգ-ի գինը, պահպանման ժամկետը և այլն: Սակայն հաց արտադրողների զգալի մասը ոչ միայն հացի մասին ինֆորմացիա չի տրամադրում, այլ նաև առաքում է առանց փաթեթավորման, այսինքն՝ սպառողն ինքը պետք է գուշակություններ անի հացի որակի, պահպանման ժամկետի և այլ հարցերի վերաբերյալ:

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից հայտնել են, որ հացի կշռի և որակի վերաբերյալ ստուգումներ չեն իրականացվել, սակայն հանդիպում է կազմակերպվել իրացնող կազմակերպությունների հետ, որոնց հանձնարարվել է հաց ստանալիս անպայման կշռել դրանք, իսկ քաշի անհամապատասխանության դեպքում չվերցնել հացը, որից հետո հաց իրացնողները պարտավոր են տեղյակ պահել սննդամթերքի անվտանգության պետական տեսչությանը, ինչի արդյունքում խախտում կատարած արտադրամասում կիրականացվեն համապատասխան ստուգումներ:

Սակայն հարց է ծագում՝ ինչո՞ւ հաց իրացողները պիտի զբաղվեն այդ հարցով և ամեն անգամ կկշռե՞ն արդյոք ստացված հացը: Դա Սննդի անվտանգության վերահսկողության վարչության խնդիրն է և ոչ ոք պարտավոր չէ նրա փոխարեն անընդհատ կշռել և ստուգել հացի քաշն ու որակը:

Կարելի է եզրակացնել, որ այսպիսի տեմպերով դժվար թե Հայաստանում սննդի նկատմամբ վերահսկողություն իրականացվի, և արդեն կառավարության խնդիրն է դառնում՝ այնպիսի միջոցառումներ կիրառել, որպեսզի բարձրանա վերահսկող վարչությունների աշխատանքի օպերատիվությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված