«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ» Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ» Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) 

Չի կարելի ուրագով սղոցի գործ անել. Արծվիկ Մինասյանը՝ կառավարության գործելաոճի մասին

Քաղաքական

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անցկացրած տեսակոնֆերանսում բանախոսները քննարկեցին հարկային քաղաքականության ճգնաժամն ու դրան հարակից այլ հարցեր: Տեսակոնֆերանսի մասնակից, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական սահմանափակումների բացասական կողմերին:

«Սկզբունքային հարց է այսօր քննարկելը՝ արդյոք երկրում արտակարգ դրություն է իր ամբողջ ծավալով: Սրանից բխում է նաև տնտեսական վարքագիծ: Ինչո՞ւ, որովհետև ի տարբերություն այլ ճգնաժամային իրավիճակի, երբ խոսքը պահանջարկով պայմանավորված սահմանափակումների մասին է՝ այս պարագայում, փաստորեն, կառավարությունն առաջարկն էլ է սահմանափակում՝ ըստ էության, արգելելով գործունեությունը: Այսինքն՝ մենք ունենք երկկողմանի և բազմակողմանի ճգնաժամային մի իրավիճակ: Մենք չգիտենք, թե տնտեսական ինչ կառուցվածք ենք ունենալու հետկորոնավիրուսյան շրջանում ու չգիտենք՝ կարողանալու ենք փրկել տնտեսությունը»,- ասաց Մինասյանը:

Նրա պնդմամբ՝ կառավարությունն աշխատում է բոլոր հարցերին բանաձևային լուծումներ տալ, այնինչ կան ոլորտներ, որոնք ֆորսմաժորային իրավիճակում անհատական որոշումներ ու մոտեցումներ են պահանջում:

«Հետկորոնավիրուսյան շրջանում ծառայությունների ոլորտը շատ երկար ժամանակ է պահանջելու վերականգնվելու համար: Օրինակ՝ հենց այս ոլորտի վերաբերյալ ոչ ստանդարտ և ոչ բանաձևային որոշումներ են հարկավոր: Լավ օրինակ է հարկային արձակուրդը, որը միանշանակ ընկալելի, ընդունելի և կիրառելի է՝ նաև միջազգային փորձառությունը հաշվի առնելով»,- նշեց Մինասյանը:

 Ամեն օր տնտեսությանը սպառնացող նոր հրամայականների այս իրավիճակում, Մինասյանի խոսքով, ժամանակն է ավելի շատ շեշտադրել տնտեսվարողի կողմից սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը, քան կտրուկ ու կացնային եղանակով նրանց գործունեությունները դադարեցնելը:

«Չի՛ կարելի ուրագով սղոցի գործ անել, և հակառակը: Առանց այն էլ կառավարությունն ի սկզբանե ուշացավ կանխարգելման քայլեր ձեռնարկելիս»,- ընդգծեց էկոնոմիկայի նախկին նախարարը:

Հավելելով Մինասյանի խոսքը՝  «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն էլ նշեց, որ տնտեսական գործունեության համատարած դադարեցումը հասկանալի էր միայն արտակարգ դրության առաջին երկու շաբաթվա ընթացքում, երբ վարակի տարածման մեխանիզմը դեռ պարզ չէր:

«Տնտեսական գործունեության սահմանափակումները պետք է իրականացվեն թիրախավորված, քիչ-քիչ պետք է ազատվենք սահմանափակումներից: Զուգահեռ տնտեսվարողներին պետք է պարտադրել, որ գործունեությունը դադարեցնելու փոխարեն՝ իրենք սանիտարահիգենիկ խիստ պայմաններում աշխատեն, դա հնարավոր է: Հենց հիմա կան այդ ռեժիմով աշխատող տնտեսություններ»,- եզրափակեց Ավետիքյանը:

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար
Ամենադիտված