Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Գյուղացին կանգնած է անասնակերի խնդրի առջև. ի՞նչ է մտածում կառավարությունը

Տնտեսություն

Այս տարի Հայաստանի Հանրապետության լեռնային շրջաններում գյուղացիները կանգնել են իրենց համար շատ կարևոր մի խնդրի՝ անասնակերի պակասի առջև: Մասնավորապես տուժել են Արագածոտնի մարզի գյուղական համայնքները, որտեղ անասնակերի դեֆիցիտը գյուղացիներին ստիպել է մորթել անասունների մի մասը՝ մյուս մասին կերակրելու համար:

Lurer.com-ը կապ հաստատեց Արագածոտնի մարզի գյուղական համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:

Ռյա-Թազայի գյուղապետ Ահմադ Բրոյանը հաստատեց վերոնշյալը: Նա նշեց, որ այն գյուղացիները, ովքեր ունեն բավարար ֆինանսական միջոցներ, անասնակերը ձեռք են բերում Հայաստանի այլ վայրերից՝ խոտի 1 խուրձը 1,600-1,700 դրամով, իսկ ովքեր չունեն այդ միջոցները, ստիպված են անասունների մի մասը մորթել և վաճառել՝ դրա դիմաց ստացված գումարով մնացածին ձմռանը կերով ապահովելու համար: Բրոյանը ասաց նաև, որ մսագործներն ու մսավաճառները օգտվում են ստեղծված իրավիճակից և մորթված անասունների միսը գնում են անհամեմատ ցածր գնով՝ 1 կգ-ը 1,100-1,200 ՀՀ դրամով:

Lurer.com-ի այն հարցին՝ արդյոք Գյուղատնտեսության նախարարությունը կամ Արագածոտնի մարզպետարանը ինչ-որ քայլեր ձեռնարկում են՝ աջակցելու Ռյա-Թազա գյուղին, Ա. Բրոյանը պատասխանեց, որ միայն առաջարկում են 8-10%-ով վարկեր՝ անասնակեր կամ գարի և խտացված կեր գնելու համար, իսկ Ապարանին հարակից անտառում կարողանում են 1հա-ի դիմաց 8,000-10,000 ՀՀ դրամով խոտ ձեռք բերել, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից Հայանտառին ցուցում է տրվել, թե գյուղացիներն իրավունք ունեն առանց որևէ գումար վճարելու խոտ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ չափով կոմպենսացնել անասնակերի դեֆիցիտը:

Նույնն է իրավիճակը նաև Ալագյազ, Բերքառատ, Ներքին Բազմաբերդ և հարակից այլ գյուղական համայնքներում: Այստեղի բնակիչները ևս բողոքում են անասնակերի պակասից և ստիպված են երկու եղանակով լուծել դեֆիցիտի խնդիրը՝ կամ իրենց ֆինանսական միջոցներով ձեռք են բերում թանկ գներով խոտի խրձեր, կամ էլ անասունների մի մասը մորթում և վաճառում են՝ մյուսներին կերակրելու համար։ Ստացվում է՝ գյուղացին երկուստեք վնաս է կրում. չի կարողանում անասնակեր ձեռք բերել կամ ստիպված միսը վաճառում է անհամեմատ էժան գներով:

«Նույնիսկ 1,300 դրամով միս առնող չկա՝ թանկ է»,- ասում էր Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը: Բերքառատ գյուղի գյուղապետը Lurer.com-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի 80 հա տարածքում ցանված ցորենից կարողացել են ստանալ միայն 10 հա բերք, իսկ 1,600 գլուխ անասուն ունեցող գյուղական համայնքը անասնակերի պակասի պատճառով ստիպված է մորթել 600 գլուխ անասուն: Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ իրենց մոտ հաճախ չեն էլ կարողանում մորթված անասունի միսն իրացնել. ձեռնտու չէ այն վաճառել շատ ցածր գնով, իսկ տեղում իրացնելը հնարավոր չէ:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ իրենք տեղյակ են ՀՀ գյուղական համայնքներում անասնակերի պակասի մասին և ՀՀ մարզպետերին հանձնարարել են, որպեսզի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով գյուղացիներին տեղյակ պահեն, որ չայրեն հացահատիկի դաշտերը և ծղոտները հավաքեն ու օգտագործեն որպես անասնակեր: Սակայն գյուղական համայնքների հետ զրույցից ակնհայտ է, որ գյուղացիները առանց զգուշացման էլ գիտակցում են այդքանը։

Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը լավատեղյակ է անասնակերի պակասուրդի մասին, բայց էական քայլեր չի ձեռնարկում՝ օժանդակելու գյուղացիներին: Նույնիսկ Հայանտառին զգուշացնելուց հետո գյուղաբնակերը գումար են վճարում՝ անտառից խոտ ձեռք բերելու համար:

Եթե անասունների համատարած մորթը այս տեմպերով շարունակվի, ապա 2013թ.-ին Հայաստանում ոչ թե անասնակերի, այլ՝ մսի պակաս կդիտվի, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի գները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված