Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը 

Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11 մանկապարտեզում։ Տասում շինարարությունն արդեն մեկնարկել է: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզները կառուցման օրից երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգման ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

««Անցյալ տարի մոտ 1.5 մլրդ դրամի ծրագիր էինք նախատեսել, որը մրցութային խնդիրների պատճառով, ցավոք, չիրականացավ: Այդ միջոցները մենք ոչ միայն ուղղակի տեղափոխեցինք այս տարի, այլ գումարեցինք ևս 1 մլրդ դրամ, և այս տարի ընդհանուր առմամբ 2.5 մլրդ դրամի աշխատանք է կատարվելու: Պատրաստվում ենք 23 մանկապարտեզ հիմնանորոգել. 11-ը՝ քաղաքապետարանի, 12-ը՝ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:

Մանկապարտեզների նախկին վիճակի մասին հուշում են միայն պատերը: Ամեն ինչ քանդվել և զրոյից՝ նորից կառուցվում է: Հիմնանորոգման ծրագրով նախ փոխվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են ամբողջությամբ նոր ու երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Դրանք կկահավորվեն նոր գույքով: Հիմնանորոգման ընթացքում փոխվում են նաև ներքին հաղորդալարերը: Նոր դռներով ու պատուհաններով խմբասենյակներ, միջանցքներ, նոր աստիճանավանդակներ, խոհանոցներն էլ օդափոխության նոր համակարգեր ու նոր գույք կունենան: Վերանորոգվում են նաև տանիքները:

Այս տարի առաջին անգամ հիմնանորոգման ծրագրով շենքերը ջերմամեկուսացվում են, ինչն էականորեն կնվազեցնի գազի և հոսանքի ծախսն ու կմեծացնի խնայողությունները։ Բացի այդ, մանկապարտեզներում կտեղադրվեն էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներ։

«Շենքի ջերմամեկուսացումը հիմնանորոգման շատ կարևոր բաղադրիչ է, որն այս տարի մեր կողմից դրված է որպես պարտադիր պայման: Սա ոչ միայն ձմռանը մեր երեխաներին տաքությամբ կապահովի, այլև էներգիայի խնայողություն է, իսկ ամեն մի խնայողություն ևս մի աշխատանք է, որ համայնքը կարող է կատարել իր բնակիչների համար»,-ընդծել է քաղաքապետը:

Նոր, գունավոր, լուսավոր ու տաք. հենց այսպիսին են լինելու համայնքային մանկապարտեզները հիմնանորոգումից հետո:

Որպեսզի մանկապարտեզները հնարավորինս երկար ծառայեն երեխաներին՝ քաղաքապետը շինարարական և աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել նյութերի և աշխատանքների որակին:

Մանկապարտեզների հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Այժմ քաղաքապետարանը տարբերակներ է քննարկում երեխաների հաճախումների խնդիրը լուծելու համար:

«Եթե մանկապարտեզը վերանորոգում ենք, ապա որտե՞ղ պետք է հաճախեն մեր երեխաները: Այստեղ երկու լուծում կա: Առաջինը՝ այդ ամիսների ընթացքում մեր երեխաները չեն հաճախելու և սպասելու են հիմանորոգման ավարտին կամ երկրորդ դեպքում՝ որևէ ձևով մեր բալիկներին պետք է տեղաբաշխենք այլ՝ հարակից մանկապարտեզներ: Սա ընտրության հարց է, որը մենք ծնողների հետ համատեղ պետք է քննարկենք»,-ասել է քաղաքապետը:

Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզներում տարածքները կընդլայնվեն, ինչի շնորհիվ կբացվեն նոր խմբեր։

«Աշխատանքները կատարվում են զրոյից և հասցնելու ենք առավելագույն լավ վիճակի, ինչը հնարավորություն կտա նաև ավելացնել խմբասենյակները: 76 մանկապարտեզում, օրինակ, 8 խումբ ավելի է բացվելու և մոտ 250 երեխա ավելի է հաճախելու մանկապարտեզ»,- նկատել է քաղաքապետը:

Քաղաքային իշխանությունը վստահեցնում է՝ մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարիներին:

«Սա սկիզբն է, և մեր առաջև դրել ենք այն կետը, որ բոլոր մանկապարտեզները պատշաճ և որակով հիմնանորոգված լինեն: Որտեղ կլինեն հրատապ խնդիրներ՝ կարվի մասնակի նորոգում, բայց մեր հիմնական ծրագիրը հիմնանորոգումն է, որպեսզի երեխաները Երևանի բնակչին վայել մանկապարտեզ այցելեն և հետագայում էլ, մեծանալով, վառ ու լավ հիշողություններ ունենան իրենց մանկապարեզներից»-ընդգծել է Հայկ Մարությանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար
Ամենադիտված