Ռազմական ոստիկանությունն ու «Armenian Arm»-ը պաշտպանիչ դիմակներ բաժանեցին հասարակությանը (լուսանկարներ)
ՀասարակությունՌազմական ոստիկանությունը, «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ հուլիսի 10-ին, պահպանելով պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր կանոնները, կազմակերպել էր աննախադեպ միջոցառում, որն անցկացվեց միաժամանակ Հայաստանի Հանրապետության 3 քաղաքում՝ Երևանում, Էջմիածնում և Աբովյանում։ Միջոցառման առաքելությունը հասարակությանը բարձրորակ պաշտպանիչ դիմակների մեծ խմբաքանակի փոխանցումն էր։ Միջոցառմանը ներկա գտնվեցին Ռազմական Ոստիկանության ծառայակիցները, «Armenian Arm» ՀԿ-ի կազմկոմիտեն և հինադիր-նախագահ Վահան Խորխոռունին։
Վերջիններս, միջոցառման մեկնարկին՝ ժամը 11։00-ին, ուղևորվեցին քաղաք Աբովյան։ Ժամը 13։30-14։00-ը եղան քաղաք Էջմիածնում, իսկ արդեն 16։00-17։00-ը՝ խումբը ժամանեց մայրաքաղաք՝ միջոցառումը կենտրոն վարչական շրջանում շարունակելու։
Միջոցառման գլխավոր նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը, աջակցել և շնորհակալություն հայտնել հասարակությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու համար։