Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել 

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատասխանել է ծնողներին և ուսուցիչներին հուզող հարցերին

Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ուսուցիչների և ծնողների կողմից իրեն ուղղված հարցերին։

Պատգամավորը, մասնավորապես, գրել է․

«Պատասխանում եմ վերջին օրերին ինձ ուղղված հարցերին:
Եվ այսպես՝

1. Որ մարզերն են անցնելու համընդհանուր ներառման համակարգին այս ուստարի և որոնք են դրանք: Լինելու են արդյոք վերապատրաստումներ, ինչ կարգով են ընդունվելու ուսուցչի օգնականները և ովքեր կարող են դիմել:

Այս ուստարի ՀՀ-ում ևս երկու մարզ կանցնի ներառական կրթության համակարգին: Դրանք են Կոտայքի և Գեղարքուրքունիքի մարզերը: Մինչ համընդհանուր ներառման անցնելը այս երկու մարզերում արդեն որոշակի թվով դպրոցներ իրականացնում էին հատուկ կարիքներով երեխաների կրթություն: Սեպտեմբերի 1-ից վերը նշված մարզերի բոլոր դպրոցները կանցնեն ներառական կրթության, իսկ մինչև 2023 թ.-ը ողջ հանրապետությունում կունենանք ամբողջական ներառում:
Վերապատրաստումները լինելու են պարտադիր, ցավոք դրանք դեռ կիրականացվեն հեռավար կարգով, հաշվի առնելով երկրում ԱԴ-ն և համավարակի իրողությունը: Դասընթացները կանցկացնեն թե տեղական հասարակական կազմակերպությունները, թե միջազգային կառույցների հայաստանյան մասնաճյուղերը, որոնք ունեն տվյալ ոլորտում մեծ փորձ և հիմնադրվել են հենց այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով ու հիմքով: Ուսուցիչներին վաղուց ծանոթ են այս կազմակերպությունները՝ «Հույսի կամուրջ», World vision- Հայաստան և այլն:
Ուսուցչի օգնականները կընդունվեն տվյալ հաստատությունում համապատասխան թվով ներառական համակարգի երեխաների ընդունման պարագայում՝ հայտարարության հիման վրա և պետք է ունենան մանկավարժական համապատասխան որակավորում:

2. Կարող են արդյոք ուսուցչի օգնականները իրականացնել տնային ուսուցում, կվերանայվի տնային ուսուցման կարգը համընդհանուր ներառման դեպքում:

Ուսուցչի օգնականն իրավունք չունի իրականացնելու տնային ուսուցում, քանի որ դասավանդումը ուսուցչի ուղիղ պարտականությունն է: Տնային ուսուցման իրականացման, ֆինանսավորման, մեթոդաբանության վերաբերյալ ողջ տեղեկությունը զետեղված է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում և այն վերանայման ենթակա չէ: Համընդհանուր ներառման նպատակն է որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ հանրակրթության մեջ ներառել համապատասխան ուղեգիր ունեցող երեխաներին, հետևաբար տնային ուսուցումը պետք է դիտարկել այս համատեքստում և ոչ հակառակը:

3. Վերջերս նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որին կարող էին մասնակցել ուսուցիչները, ովքեր մեծ պոտենցիալ և ասելիք ունեն բնագիտական առարկաների դպրոցական ծրագրերի, չափորոշիչների վերանայման գործում: Սակայն հայտարարության մեջ նշված առարկաների բաժիններն ակտիվ չեն եղել, հետևաբար ցանկացողները չեն կարողացել ուղարկել իրենց դիմում-հայտը՝ նշված աշխատանքներում ներգրավվելու համար:

ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված մրցույթին մասնակցության հայտ ուղարկելու համար անհրաժեշտ էր դիմում-հայտն ուղարկել նշված էլհասցեով, այլ ոչ թե սեղմել առարկաների բաժինների վրա: Հայտերն ընդունվում էին համապատասխան ժամկետներում և բոլոր առարկաների դեպքում միաժամանակ:

4. Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող, բայց ազգությամբ հայ դիմորդները կարող են առցանց մասնակցել բուհական միասնական քննություններին: Նրանց համար որևէ տարբերակով քննություն կկազմակերպվի, թե ոչ:


Բուհական միասնական քննություններին դիմորդի ֆիզիկական ներկայությունը պարտադիր է՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ: Արտերկրում գտնվող դիմորդների համար այս պահին որևէ կերպ մասնակցություն ապահովել քննական պրոցեսին հնարավոր չէ, սակայն նրանք կարող են ՀՀ գալուց անմիջապես հետո դիմել հեռակա համակարգում սովորելու համար: Կան բուհեր և մասնագիտություններ, որոնք չունեն այս կամ այն մասնագիտության դեպքում հեռակա դասընթաց, սակայն շատ են հեռակա համակարգ ունեցող մասնագիտությունները, որտեղ մեկ տարի ուսանելուց հետո և ունենալով բարձր առաջադիմություն ուսանողը կարող է տեղափոխվել առկա համակարգ՝ օրենքով սահմանված կարգով:

5. Էքստեռն քննություն հանձնող դիմորդներն ինչ արտոնություն կունենան միջնակարգ կրթության վկայական ստանալուց հետո:


Դիմորդները, ովքեր պետք է էքստեռն հանձնեին քննությունները այս տարի չեն հասցրել հայտագրվել ԿԳՄՍ կողմից մշակված էլհարթակում, որը թույլ կտար նրանց մասնակցելու միասնական քննություններին: Նրանք, ովքեր չեն գրանցվել մինչ սույն տարվա հունիսի 15, պետք է ուժերը փորձեն արդեն ընթացող քննական արդյունքներն ամփոփելուց հետո բուհերի կողմից հայտարարությունների հիման վրա:

6. Այլ երկրի քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայ դիմորդը ինչպես կարող է ընդունվել ՀՀ բուհ, մասնավորապես՝ բժշկական համալսարան:

Ազգությամբ հայ, սակայն այլ երկրի քաղաքացիություն ունեցող դիմորդը կարող է ընդունվել ՀՀ ցանկացած բուհ օրենքով սահմանված կարգով և նրանց համար գործում են նաև տարբեր արտոնություններ: Սակայն պարտադիր պայման է մնում ֆիզիկապես քննական սենյակում ներկա գտնվելու փաստը, ինչն այս տարի ցավոք շատերի համար անիրականանալի մնաց:
Բժշկական համալսարանը չունի հեռակա ուսուցման համակարգ և նախապատրաստական կուրս հասկանալի պատճառներով, ուստի ՀՀ բժշկական համալսարանում ուսանելու ցանկության պահպանման դեպքում մեր հայրենակիցները կարող են իրենց կրթության իրավունքն իրացնել եկող տարի:

7. Համավարակով պայմանավորված՝ այս տարվա մարտի 13-ից դադարեցվեցին դասերը դպրոցներում և սկսվեց հեռավար ուսուցման գործընթացը: Ցավոք, հապշտապ աշխատանքների կազմակերպման հետևանքով հատուկ կարիքով երեխաների խնդիրները կարծես անտեսվեցին և ընդհատվեց անհատական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը : Տուժեցին թե երեխաները, թե ուսուցիչները, թե մասնագիտական թիմը: Հնարավոր որոշ տարբերակներով աշխատանքներ իհարկե կատարվեցին, սակայն դրանք չկրեցին ընդհանրական բնույթ: Այս ամենի հետևանքով ԿԱՊԿՈՒ երեխաների կարիքի գնահատումը տեղի չունեցավ, որը բացասաբար կանդրադառնա նոր ուսումնական տարվա ընթացքում երեխաների հետ աշխատանքների կազմակերպման և անհատական ուսուցման պլանով առաջ շարժվելու տեսանկյունից: Ինչպես է լրացվելու բաց թողնվածը և ինչ ճանապարհով:

Այս պահին ԿԳՄՍ նախարարությունում արդեն կա ուրվագծված գործողությունների ու քայլերի պլանավորում, ըստ որի օգոստոս ամսվա ընթացքում հնարավոր է դպրոցներում սկսվեն բաց թողնվածը լրացնելու գործընթաց: Ակնհայտ է, որ հեռավարին անցնելու արդյունքում ուսումնական գործընթացից դուրս են մնացել ոչ միայն հատուկ կարիքով երեխաները, այլև համակարգիչ, ինտերնետ կապ կամ այլ միջոցներ չունեցող երեխաները: Այժմ նախարարությունում հաշվառվում է հեռավար ուսուցման ողջ տեղեկատվությունը՝ դուրս մնացած սովորողների թվից սկսած մինչև գիտելիքի յուրացման աստիճան: Նրանց համար կլինեն սահմանված կարգով դասընթացներ՝ 10-15 հոգանոց խմբերով, որպեսզի սեպտեմբերին բոլոր սովորողների համար դասերն սկսեն միևնույն կետից: Կկազմակերպվի նաև հատուկ կարիքով երեխաների կարիքի գնահատում:

8. Բժշկական համալսարանում եկող տարի որպես քննական առարկա կլինի նաև հայոց լեզուն:

Նախընտրած բուհ և նախընտրելի մասնագիտություն ձեռք բերելու համար եկող տարի նույնպես (եթե համավարակը վերանա) ֆիքսված կլինեն այն առարկաները, որոնք պարտադիր էին նաև այս տարի (այս տարի բացառություն էր մի քննական առարկայով բուհ ընդունվելու փաստը բոլորին հայտնի իրողություններից ելնելով: Հուսանք եկող տարի համավարակն արդեն անցյալում կլինի ու քաղաքացիները կանցնեն բնականոն կյանքին):
Քննական առարկաների վերանայման անհրաժեշտությունը կբխի նոր՝ Բարձրագույն կրթության օրենքի փոփոխությունների հիմքով, որն այժմ դեռ գործածության մեջ չէ և ուժի մեջ կմտնիառնվազն երկու տարի անց:

9. Պարեկային ծառայության համար կարող են դիմումներ ուղարկել արտերկրից:

Այո, ՀՀ քաղաքացիները դիմումները կարող են ուղարկել արտերկրից: Սակայն դասընթացներում ներգրավվելու, բժշկական հետազոտություն անցնելու համար դիմողի ֆիզիկական ներկայությունն արդեն պարտադիր կլինի: Ցանկացողները կարող են ուղարկել դիմումներ և հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան:

10. ՀՀ հանրակրթական գրեթե բոլոր դպրոցներում գործում է «Տաք սնունդ» ծրագիրը: Հեռավար ուսուցման անցնելուն զուգահեռ որոշ համայնքներում արդեն գնված սնունդը բաժանվել է սոցիալապես անապահովներին, ծերերին, անժառանգ թոշակառուներին: Արդյոք դա նախարարության ցուցումով է արվել:

Ոչ, նախարարությունը նման ցուցում չի տվել: Ցավոք դպրոցներում շատ են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնք օրվա սննդի բաժինն ստանում են միայն այս ծրագրի արդյունքում: Այո, համավարակը նաև չերևացող բազմաթիվ խնդիր է առաջացրել, որոնցից մեկն էլ հենց սա է: Նախարարության կողմից եղել է ցուցում, որ արդեն գնված ապրանքը բաժանել դպրոցի շահառու սոցիալապես անապահով երեխաներին: Ցավոք, ոչ բոլոր դպրոցներն են հետևել սրան, այլապես այս հարցը ինձ չէր ուղղվի: Սոցիալապես անապահով խավերի համար պետությունը իրականացնում է տարբեր ծրագրեր և ցանկալի է, որ պահվեն բոլոր ծրագրերի հասցեականությունը:

11. Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում: Կարող է , օրինակ, միանգամից նստել երկրորդ կուրսում:

Եթե քոլեջները, ուսումնարանները և նախնական մասնագիտական կրթություն իրականացնող այլ հաստատությունները որևէ բուհի հետ չունեն պայմանագիր, ապա տվյալ ուսումնարանի շրջանավարտը ունի այն իրավունքները, ինչ դպրոցի շրջանավարտը: Ինչ վերաբերում է 2-րդ կուրսում սովորելու հնարավորությանը, ապա այս արտոնությունը տարածվում է միայն գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտների վրա՝ բուհի հետ պայմանագրի առկայության դեպքում:

12. Ինչ մեխանիզմներ կան ՄԿՈՒ-ներում գնահատականը վիճարկելու համար: Իսկ բուհերում:

Բոլոր կրթական հաստատություններում էլ գործում են գնահատականի վիճարկման մեխանիզմներ: Այս տարի եղան որոշակի բացառություններ, քանի որ ոչ ավարտական կուրսերում ուսանողներն ուղղակի քննություն չհանձնեցին, որ այն վիճարկեն: Ուսումնական տարվա վերջում ՄԿՈՒ-ներում վերջնական գնահատականը ձևավորվել է նախարարության կողմից սահմանված կարգով: Իսկ բուհերում կամ ՄԿՈՒ-ների ավարտական կուրսերում սովորողների դեպքում ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի գործել են վիճարկման հնարավորությունները:

13. Ովքեր և ինչպես կարող են մասնակցել ԿԶՆԱԿ-ի կողմից հայտարարված աշխատակիցների ընդունման մրցույթին:

ԿԶՆԱԿ-ը դեռ չի հայտարարել մրցույթ: Մրցույթի կազմակերպման ձևն ու մասնագետների ընտրության պարտադիր պահանջները մկշակի հոգաբարձուների խորհուրդը, որից հետո ցանկացողները կկարողանան դիմել:

14. Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններից մեկն էլ զարգացման ծրագրի ձևաչափին է վերաբերում : Այն երբ կմշակվի ԿԳՄՍ կողմից և երբ հասանելի կլինի ուսհաստատության ղեկավար դառնալու հավակնորդներին:

Այո, Հանրակրթության մասին օրենքի փոփոխության արդյունքում կմշակվի ու կհաստատվի զարգացման ծրագրի նոր ձևանմուշը: Այս, ինչպես նաև այլ կարգերի համար սահմանվել է վերջնաժամկետ. Որոշների դեպքում սեպտեմբերի 1, մյուսների դեպքում՝ նոյեմբերի 1:

15. Երբ ուժի մեջ կմտնի Հանրակրթության նոր չափորոշիչը:

Նոր չափորոշիչը գործածության մեջ կմտնի 2022 թ-ի սեպտեմբերի 1-ին՝ հանրային քննարկումների, մասնագետների և շահագրգիռ խմբերի կողմից առաջարկների և դիտարկումների ամփոփումից հետո: Կլինեն վերապատրաստումներ, թեմատիկ սեմինարներ և դասընթացներ ուսուցիչներին ողջ ծավալն ու նորությունների ողջ փաթեթը հասցնելու համար:

16. ԿԳՄՍ նախարարը խոսեց նոր ատեստավորման մասին, որի արդյունքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում: Դա ինչ կապ ունի հնում իրականացվող ատեստավորման գործընթացի հետ:

Նախկինում գործող ատեստավորումը Հանրակրթության մասին օրենքում ամրագրված ՊԱՐՏԱԴԻՐ ատեստավորումն է, որն իրականանում է յուրաքանչյուր ուսուցչի համար հինգ տարին մեկ անգամ: Եթե ուսուցիչը փոխում է իր աշխատանքի վայրը, ապա այս դեպքում կրկին գործում են օրենքի կարգավորումները: Սույն ընթացակարգը նաև հնարավորություն տալիս ուսուցչին ստանալու տարակարգ: ԿԳՄՍ նախարարի կողմից բարձրաձայնվող ատեստավորումը ՊԱՐՏԱԴԻՐ չէ, այլ կամավոր: Այն ունենալու է մասնագիտական բաղադրիչ և կապված է լինելու ուսուցչի անմիջական գործունեության հետ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ
Ամենադիտված