ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը կիրականացնի հուլիսի 16-ին
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը կիրականացնի վաղը` հուլիսի 16-ին: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Կենտրոնական բանկի խորհրդի անդամի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 12:00-13:00-ն, Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում»,- ասաց Հովակիմյանը:
Նշենք, որ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)