Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան 

Մեկնարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները

Հասարակություն

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները մեկնարկեցին այսօր՝ հուլիսի 15-ին։

Առաջին առցանց հանրային քննարկումն անցկացվեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ․ այն բաց էր նաեւ քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար։ Հանրային քննարկումը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Քննարկումը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի, Գրիշա Մաթեւոսյանի, կապիտան Սոս Էլբակյանի, մայոր Գարուշ Համբարձումյանի հիշատակը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախեւառաջ պետք է լինի թափանցիկ ու հաշվետու, պետք է պահպանվի բարձր ներառականությունն ու մասնակցությունը հասարակության տարբեր խմբերի շրջանակում, այդ թվում՝ մասնագիտական խմբերի, կուսակցությունների եւ այլն։

«Շատ կարեւոր է, որ Սահմանադրության տեքստը մատչելի եւ հասանելի լինի քաղաքացիների համար եւ քիչ ծանրաբեռնված լինի։ Նոր Սահմանադրությունը, բովանդակության առումով, պետք է լինի լեգիտիմ․ յուրաքանչյուր քաղաքացի այն պետք է համարի իրենը, քննարկումներն ու փոփոխությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով հայաստանյան համատեքստն ու մինչր օրս քաղված դասերը»,-ասաց Կարեն Զադոյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ հանձնաժողովում վերջին մի քանի ամիսներին բուռն քննարկումներ են ունեցել ամենատարբեր հարցերի վերաբերյալ, քննարկվել է նաեւ փոփոխությունների բուն գործընթացի ճիշտ մոդելավորման ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը։ «Եվ մենք այս պահին, նույնիսկ առանց պատրաստի պրոդուկտ ունենալու էլ, որոշեցինք սկսել հանրային քննարկումը։ Չեմ կարծում, թե որեւէ մեկը կցանկանա կրկնել նախորդ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի փորձը՝ այսինքն փակ սենյակում գրված տեքստ, որը ի սկզբանե չի կոմունիկացվել, կոմունիկացվել է վերջում կամ արդեն վերջնական փոփոխությունների նախագծում»,-ասաց նա։

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց նաեւ հանձնաժողովի  կատարած աշխատանքները՝ փետրվար ամսից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածի համար։

«Հեղափոխությունից ի վեր, եւ նույնիսկ ավելի շուտ, մենք տեսել ենք Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը եւ մեծապես կարեւորում ենք գործընթացի լեգիտիմությունը։ Ի սկզբանե խնդրահարույց ենք համարել Սահմանադրական փոփոխությունները միայն իրավաբաններով մշակելու գործընթացը եւ հուսով ենք, որ ոլորտային քննարկումների փուլում տարբեր մասնագետների ներգրավմամբ այդ բացը հնարավոր կլինի շտկել»,- իր խոսքում նշեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Նշենք, որ հանրային քննարկմանը մասնակցել են 70-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցները հարցեր ուղղեցին հանձնաժողովի անդամներին, ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կհավաքագրվեն եւ կքննարկվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են
Ամենադիտված