Արևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերը Գևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանը Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Զելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելու Մոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստ Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Տեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունը Լավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ Մոսկվայի Իրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասին Բրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿ Միլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունը 

ԱՆ հրամանում չկա նշում, որ հանրային բաց տարածքներում բոլորի համար դիմակ կրելը պարտադիր է. Արա Զոհրաբյան

Հասարակություն

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է

Նախ ցանկանում եմ նշել, որ դիմակ կրելն այն դեպքերում, երբ կարող ես վարակել կամ վարակվել յուրաքանչյուրիս գիտակցված որոշումը պետք է լինի:

Արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինային ռեժիմով: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ականատես ենք լինում իրավական «թափթփվածության»:

Այսպես, ՀՀ առողջապահության նախարարը 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանով հաստատել է Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը (այսուհետ՝ Կարգ), որն իմ կարծիքով հակասում է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածով սահմանված իրավական ակտի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին:

Կարգում փակ տարածքների մասով կա հստակ նշում՝ «Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար…», ՄԻՆՉԴԵՌ ԱՌԿԱ ՉԷ ՆՇՈՒՄ, ՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԿ ԿՐԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է: Նշվել է միայն, որ «հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են…»: Այսինքն շարադրվել է միայն բացառությունը ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ ՆՇԵԼՈՒ: Սա ուղիղ հակասում է իրավական որոշակիության պահանջին, քանի որ իրավական ակտի նորմերը պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հանրային բաց տարածքում միայնակ զբոսնող քաղաքացուն դիմակ կրելու պահանջ-ակնարկը հակասում է համաչափության սկզբունքին, քանի որ այդ սկզբունքով պայմանավորված` իրավական ակտով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.

1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.

2) սահմանափակման համար ընտրված միջոցների` ա) պիտանիությունը և բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Փողոցում կամ զբոսայգում միայնակ գտնվող մարդուն (որը չի կարող վարակել այլ մարդու կամ վարակվել այլ մարդուց) դիմակ կրելու պարտադրանք պարունակող նորմատիվ իրավական ակտը չի կարող բավարարել վերը նշված պայմանները:

Հ.Գ. 1 Եթե հակափաստարկն այն է, որ կարող է ինչ որ պահի դիմակ չկրող մի մարդ անցնի դիմակ չկրող այլ մարդու կողքով ու վարակի/վարակվի, ապա ինչու այդ ռիսկը չկա, երբ փակ տարածքում միմյանց կողք նստելու և սնվելու կամ հեծանվորդին առանց դիմակ մյուս հեծանվորդի կողքով անցնելու թույլտվություն ենք տվել):

Հ.Գ. 2 Եթե իրավական ակտերն ընդունվում են խելամտության կանխավարկածով, ապա քաղաքացիներն ավելի շատ են հակված լինելու կատարել այդ իրավական ակտերի պատվիրանները:

Հ.Գ. 3 Այս իրավակարգավորումների մյուս էական խնդիրներին դեռ չեմ անդրադառնում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառովԼավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ ՄոսկվայիԻրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանըՖիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվելՀրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներՌուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համարՉինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնումՈւիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համարԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԵմենում ավիահարվածների հետևանքով 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներՌուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղությանԱղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. ԳրիգորյանՆեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդականՔուշները հույս ունի արդյունավետ երկխոսության Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչՌուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացելՊուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերըԱրսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ ԴանիելյանՄեգան Մարքլը հրաժարվել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանում հոր ձերբակալությունից հետոBYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
Ամենադիտված