Բրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿ Միլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունը Ուկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծ Փաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը Բուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհին Ուկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել է Քաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարություն Եվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ) ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված է Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքով 

Երևանում բժիշկները շուրջ 3 ժամ բարդ վիրահատություն են իրականացրել և փրկել են COVID-19-ով վարակված 49-ամյա քաղաքացու կյանքը

Հասարակություն

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարել են առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի ներանոթային միկրոպարույրներով օբլիտերացիա՝ COVID-19 հիվանդությամբ՝ թոքաբորբ ունեցող հիվանդին։

49-ամյա հիվանդն անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գորիսի» բժշկական կենտրոն: Կատարված գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննությումբ հայտնաբերվել էր սուբարախնոիդալ, ներփորոքային արյունազեղում: Նախապես կապ հաստատելով «Հերացի» համալսարանական հիվանդանոցի  նյարդավիրաբուժական ծառայության հետ՝ հիվանդին Գորիսից սանավիացիայով տեղափոխել են Երևան և շտապօգնությամբ հասցրել համալսարանական հիվանդանոց՝ վիրահատական բուժման նպատակով: Շտապ կարգով կատարվել է գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննություն, գլխուղեղի ԿՏ-անգիոգրաֆիա, որով հայտնաբերվել է առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմա, շուրջը՝ ծավալուն սուբարախնոիդալ արյունազեղում։ Բժիշկներ Սևակ Բադայանին և Լեռնիկ Գրիգորյանին գրեթե երեք ժամ տևած վիրահատության արդյուքնում հաջողվեց կատարել առաջային կապակցող զարկերակի պատռված անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա միկրոպարույրներով: Հաշվի առնելով հիվանդի մոտ COVID-19 ՊՇՌ քննության դրական արդյունքը՝ նախապես կապ է հաստատվում առողջապահության նախարարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն ծառայության ղեկավարության հետ, որից հետո հիվանդը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով։ Դեղորայքային բուժումից հետո կատարվում է ՊՇՌ կրկնակի թեստավորում, և երկու բացասական արդյունք ստանալուց հետո հիվանդը կրկին տեղափոխվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Հաշվի առնելով ստորին վերջույթների նոր առաջացած թուլությունը և կրկնված ԿՏ քննությամբ հակացուցումների բացակայությունը՝ հիվանդին կատարվում է կրկնակի ախտորոշիչ անգիոգրաֆիա սպազմոլիտիկների ներզարկերակային սելեկտիվ ներարկումով։ Հիվանդը վիրահատությունից հետո էքստուբացվել է և բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոնում շարունակելու նպատակով օրեր անց դուրս գրվել բարելավումով՝ գիտակից, ինքնուրույն շնչառությամբ, խոսքի արտաբերման և խոսքը հասկանալու ֆունկցիայի պահպանումով, ստորին վերջույթների մնացորդային թուլությամբ՝ պայմանավորված պերիֆերիկ աքսոնալ պոլինեյրոպաթիայով:

Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է լայնացում (պարկաձև կամ իլիկաձև): Գլխուղեղի անոթների անևրիզման հանդիմպում է բնակչության 1-5%-ի մոտ:

Դրանք վերջերս ավելի հաճախ են հանդիպում արդի նեյրովիզուալիզացիոն՝ ՄՌՏ, ԿՏԱ հետազոտութունների շնորհիվ: Կանանց մոտ անևրիզմաների հանդիպման հաճախականությունը մոտ 3 անգամ բարձր է: Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է: Պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ: Շտապ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում հիվանդի կյանքին կարող է վտանգ սպառնալ:

Անևրիզմայի առաջացման հիմնական պատճառն արյան բարձր ճնշումն է, այդ թվում՝ հիվանդության առկայությունն ընտանիքում, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանըՖիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվելՀրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներՌուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համարՉինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնումՈւիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համարԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԵմենում ավիահարվածների հետևանքով 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներՌուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղությանԱղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. ԳրիգորյանՆեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդականՔուշները հույս ունի արդյունավետ երկխոսության Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչՌուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացելՊուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերըԱրսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ ԴանիելյանՄեգան Մարքլը հրաժարվել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանում հոր ձերբակալությունից հետոBYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելԽնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. ԳալյանԻսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում պայթյnւն է տեղի է ունեցել. կան վիրավnրներ և զոհ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վեր
Ամենադիտված