Ուշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Սա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Պարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Քաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Չեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) Վանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը Ինչի դուք 2 սենյականոց բնակարան ունեք, մյուսները՝ ոչ. Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ) Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Պուտինն ու Փաշինյանը հատուկ առանձին հանդիպում կանցկացնեն․ Լավրով 

Ամուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելու

Հասարակություն

Այն, որ վերջին 2-3 ամիսներին Ամուլսարում լարվածություն կա՝ փաստ է։ Անընդհատ սադրանքներ կան, թե՛ նախկին պահնորդների, թե՛ նորեկների կողմից։ Վերջիններս Ջերմուկի մի քաղաքացու դաժան ծեծի էին ենթարկել, նրան օգնության հասած ոստիկանին նույնպես, որը, ի դեպ, նկարահանվել էր։ Անընդհատ լարված է իրավիճակը, թեև «Լիդիան Արմենիան» ինչ-որ մոնտաժված տեսանյութ էր տրամադրել ու, երբ ոստիկանությունից պահանջել եմ իրենց տեսախցիկների ողջ տեսանկարահանումը՝ հրաժարվել են տրամադրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

Ակտիվիստը նշում է՝ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և հարցին շուտափույթ լուծում տան, իսկ թե ինչի չեն լուծում՝ պետք է ուղղել իշխանություններին։

«Երբ Փաշինյանը Ջերմուկ էր եկել, հրապարակավ մեզ ասաց, որ լիբանանյան «Էլարդի» փորձաքննության արդյունքներից հետո, հիմք ընդունելով այդ պատասխանները, Ամուլսարի հարցը կլուծվի, բայց դրանք եկան ու անցան, հարցն էլ դեռ օդում կախված է։ Մենք ասել ենք, ասում ենք ու էլի ասելու ենք, որ դեռ 2018 թվականին ժողովրդի կողմից Ամուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում հետդարձի ճանապարհ և ինչ-որ կոմպրոմիսներ չեն լինելու, մնում է՝ մեր հարգարժան կառավարությունը համակերպվի դրա հետ ու որոշում կայացնի՝ հօգուտ ՀՀ-ի»,- ասաց ակտիվիստը։

Մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր տարածքից հեռացրել էր «Ամուլսարի պահապանների» վագոն-տնակները: Բունիաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա նորից վագոն-տնակները իրենց տեղում են, մարդիկ  շուրջօրյա հերթապահում, գիշերում են, այսինքն՝ պայքարի մեջ ոչ մի բան չի փոխվել։

«Մենք վերջին օրերին տեսանք, որ մի խումբ մարդիկ գնացել էին՝ Ամուլսարի հանքի շահագործման պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում, ինչ-որ մեղադրանքներ էին հնչեցնում, որ պատգամավորները մեզ ֆինանսավորում են, հրապարակավ ինչ-որ անպատասխանատու հայտարարություններ են անում, մենք էլ այնքան բարեհոգի ենք, որ դրան լուրջ չվերաբերելով՝ ուղղակի փորձում էինք ուշադրություն չդարձնել, այլապես օրենքը պետք է իրենց պարտադի, որպեսզի իրենք փաստեր տրամադրեն՝ իրենց փոխանցած տեղեկատվության  համար, իսկ եթե չկա, ապա պետք է պատասխանատվություն կրեն իրենց անպատասխանատու հայտարարությունների համար» ,- ընդգծեց ակտիվիստը և հավելեց․ «Ինչ վերաբերում է, որ կան ինչ-որ ուժեր, կուսակցություններ, որոնք աջակցում են մեզ, ապա ասեմ՝ չկա նման բան։ 2,5-3 տարի է՝ այս գործընթացը կա ու մինչև հիմա չկան փաստեր կամ հիմքեր, որ ֆինանսավորվում ենք, ինչ-որ աջակցություններ կամ ուղղորդումներ ենք ստանում»։

Բունիաթյանը նշեց, որ հիմա Ամուլսարում հարաբերական խաղաղ վիճակ է։

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Վերջիններս կարծում են՝ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը Լավրով. Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պահանջում է լուծել հակամարտության արմատական ​​պատճառները Ինչի դուք 2 սենյականոց բնակարան ունեք, մյուսները՝ ոչ. Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիային զգուշացրել է հակառուսական քաղաքականության հնարավոր հետևանքների մասինՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները կշարունակի բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ, ասել է ՔոուլըՊուտինն ու Փաշինյանը հատուկ առանձին հանդիպում կանցկացնեն․ Լավրով Փաշինյան. Հայաստանը երբեք չի բարձրացրել ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու հարցըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում ենՓաշինյանը՝ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին․ «Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը»Գյուղատնտեսական աճ չունենք եւ դա անսպասելի չէ․ Նիկոլ ՓաշինյանԶելենսկին ընտրություններ անցկացնելու անհնարինությունը բացատրել է Ուկրաինայից 9 միլիոն մարդու հեռանալովՈ՞ր ժամկետների ընթացքում է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքիցԶելենսկուն մեղադրել են Լիտվայի օդային տարածքում սադրանք կազմակերպելու մեջԻնչո՞ւ է աստղագիտական աշունը տարբեր տարիներին սկսվում սեպտեմբերի 22-ին կամ 23-ին․ աստղաֆիզիկոսի պարզաբանումըԵրիտասարդ պատգամավոր եք, ձեզ անկյուն չկանգնացնեն․ Փաշինյանը՝ ԳևորգյանինԼրագրողը կալանավորվել է բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու մեղադրանքով. ՌԴԳալյանը բացահայտեց՝ ինչ Սահմանադրություն է հրապարակվելու առաջիկայումՃապոնիայի ռազմական գործունեությունը սպառնում է Ասիայի խաղաղությանը․ ՌԴ ԱԳՆՆԱՏՕ-ի չորս հետախուզական ինքնաթիռ է նկատվել Ռուսաստանի սահմանների մոտԻնքնաձիգ, 5 նռնակ ու տասնյակ փամփուշտներ․ Վայոց ձորում զենք են կամավոր հանձնելԱՄՆ-ը պատրաստվում է Իսրայելին 2,8 մլրդ դոլարի խոշոր ավիառումբերի խմբաքանակ վաճառելԶելենսկու՝ հակամարտության ավարտի վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը կապել են Թրամփի գործոնի հետՆախկին թալանչիները կպատժվեն․ Փաշինյանը կրկին հիշեց Գագիկ ԽաչատրյանինԹրաֆիքինգ, կոկաին՝ թաքցրած տներում, միլիոններ՝ պահարանում, կեղծ դոլարներ՝ փոխանակման կետումԿրեմլը արձագանքել է Կուրիլների վերաբերյալ Ճապոնիայի խնդրանքինԳերմանիան պատրաստում է հիվանդանոցներ՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում վիրավորներին ընդունելու համար«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի դերասանուհի Նատալյա Դանիլովան մահացել է 70 տարեկանումՆյարդաբանը նշել է՝ ինչ է պետք վերահսկել ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար10 տարի անց Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վճիռ․ դատարանը նրան 1 եվրո տվեցՈղբերգական ավտովթար Կոտայքում․ կա 4 զոհ, 1 վիրավորԵվրոպայում բենզինի գները բարձրացել ենՎլադիմիր Գասպարյանի գործով ևս 3 ոստիկանության պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
Ամենադիտված