Եվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ) ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված է Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքով Հրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմը Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին Գերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանը Հրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներ Ռուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համար Չինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնում Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց Եմենում ավիահարվածների հետևանքով 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներ 

Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է. Արայիկ Հարությունյան

Հասարակություն
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
 
Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է: Էջմիածինն այս պահին բացառիկ կենտրոն է, ուր ցուցադրված են Թադևոսյանի բացառիկ գործեր: Այցելեք Էջմիածին:
Պաշտոնական.
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։
Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը,
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը
և այլք նախ մասնակցել են Եղիշե Թադևոսյանի՝ Էջմիածնի Ռ. Մելիքյան փողոցում գտնվող հայրական տան մոտ տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը։
Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատն արդեն ունի տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Անվանի նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում, որտեղ բացվել է Ե.Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցասրահի բացման կապակցությամբ, Ա․Հարությունյանը, վստահություն է հայտնել, որ այն դառնալու է մարզի մշակութային կենտրոններից մեկը։ «Մեծանուն արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները տոն են բոլորիս համար։ Ուրախ եմ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո նման փառատոն կազմակերպելու հնարավորություն ունենք։ Այս ցուցասրահի բացմամբ Էջմիածինը դառնում է Եղիշե Թադևոսյանի մեծարման մեկամյակի կարևոր կենտրոնը, ինչը բխում է մեր՝ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ցուցասրահ այցելելու են ոչ միայն էջմիածնի, այլև հանրապետության մյուս համայնքների բնակիչները։ Մեզ համար կարևոր է նաև փառատոնի ընթացքում իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ Եղիշե Թադևոսյան արվեստագետն այն օրինակն է, որը մենք ցանկանում ենք ունենալ կրթամշակութային ոլորտում․ նա իր տաղանդին գումարել է կրթություն ստանալու և իր արվեստը լավագույնս ներկայացնելու ջանքը»,- ասել է նախարարը՝ արվեստասեր հանրությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասել է, որ Եղիշե Թադևոսյանի հոբելյանին նվիրված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ «Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ցուցասրահի և հուշատախտակի բացման արարողությունները։ Կարծում եմ՝ անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված կրթամշակութային ծրագրերի պակաս չենք զգա»,- ասել է քաղաքապետը։
Ցուցասրահի բացմանը զուգահեռ թանգարանին կից այգում անցկացվել է պլեներ՝ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այս միջոցառումները մեծ կարևորություն ունեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման և իմաստավորման տեսանկյունից: Մ․ Հակոբյանը ներկայացրել է, որ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված են տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում մի շարք երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն, ընդ որում` դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցադրության կարևոր մաս են նաև էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:
Միջոցառումն ամփոփվել է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Եղիշե Թադևոսյանի 150 և հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված երեկոյով: Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կենդանի կատարման ներքո հյուրերը ծանոթացել են Եղիշե Թադևոսյանի՝ մինչ այսօր երբևէ չցուցադրված աշխատանքներին, որոնք տրամադրել էին Վահագն Գրիգորյանը և Մկրտիչ Պապոյանը՝ իրենց անձնական հավաքածուներից:
Հավելենք, որ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը կիրականացնի կրթական ինտերակտիվ ծրագրեր և դասախոսություններ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանըՖիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվելՀրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներՌուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համարՉինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնումՈւիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համարԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԵմենում ավիահարվածների հետևանքով 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներՌուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղությանԱղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. ԳրիգորյանՆեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդականՔուշները հույս ունի արդյունավետ երկխոսության Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչՌուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացելՊուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերըԱրսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ ԴանիելյանՄեգան Մարքլը հրաժարվել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանում հոր ձերբակալությունից հետոBYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելԽնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. ԳալյանԻսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում պայթյnւն է տեղի է ունեցել. կան վիրավnրներ և զոհ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ BloombergԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ ՎարդևանյանՌուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերիցՀեգսեթը մամուլի ասուլիս կհրավիրի իմպիչմենտի սպառնալիքի ֆոնինԱրաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմնՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էՀամպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքըՌուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ումՊահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ ՍուրենյանցՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըThe Atlantic. Թրամփը Բայդենին ասել է, որ նրանք կարող են ընկերներ լինել
Ամենադիտված