Կալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾ Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե Վարդանյան Հայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան «Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջ Ռուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկ Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել Իրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռները Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքները Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում 

Թուրքիան կրկին հատել է կարմիր գիծը. Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցություն

Հասարակություն

Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցությունը անդրադարձել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիային: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կրկին հատել է կարմիր գիծը, այս անգամ Ադրբեջանի և Հայաստանի բոցկլտացող հակամարտության մեջ:

«Նիդերլանդները և ԵՄ-ն հստակ չեն արտահայտում իրենց մարդասիրական տեսակետը, սակայն բավ է, ժամանակն է սթափվել և տալ հստակ գնահատական: Նախկինում Թուրքիան Սիրիայում իրականացնում էր հարձակում քրդերի վրա, Լիբիայում խախտում էր զենքի էմբարգոն և սրում թուրք-հունական հարաբերությունները: Հիմա ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիան սպառնում է Հայաստանին: Դա արվում է պատերազմական հռետորաբանությամբ և ռազմական միջոցներով: Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» (ChristenUnie) կուսակցությունը գտնում է, որ վաղուց Նիդերլանդների և Եվրամիության դիրքորոշում ստանձնելու և միջոցներ ձեռնարկելու ժամանակն է: Անցյալ կիրակի օրվանից ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, որի ազգաբնակչությունը հիմնականում հայ է: Ադրբեջանի նախագահ Ալիյևի խոսքը հստակ էր. նա արտահայտում է վրեժխնդրություն՝ նպատակ ունենալով նվաճել տարածաշրջանը, որը Խորհրդային տարիներին ներառված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ հրետակոծելով նրա գյուղերն ու քաղաքները: Այժմ Հայաստանի սահմանամերձ տարածքը, որը սահմանակից  չէ Լեռնային Ղարաբաղի հետ, ևս ենթարկվում է հրետակոծության:

Քրիստոնեական Հայաստանում իրականացվում է ընդանուր զորահավաք: Մենք տեսնում ենք ցնցող կադրեր, որոնցում մարդիկ հրաժեշտ են տալիս ընտանիքին, լսում ենք կատաղի մարտերի մասին և տխուր զեկույցներ ստանում մարտում ընկածների մասին: Սա մի ծանր ողբերգություն է, որն ինձ շատ է հուզում:

Թուրքիան ի սկզբանե ստանձնել է Ադրբեջանի ռազմատենչ դաշնակցի դերը և դա չի սահմանափակվում միայն խոսքով: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատում է, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղարկում է տարածաշրջան: Հայաստանը հայտնում է, որ հայկական կործանիչ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի կողմից: Հայաստանի նկատմամբ թուրքական այս թշնամանքը մեզ հիշեցնում է ավելի քան հարյուր տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության մասին, որտեղ մեկուկես միլիոն հայ սպանվեց՝ Օսմանյան կայսրության կողմից: Հայերը մտավախություն ունեն, որ վտանգված է իրենց երկրի և ժողովրդի գոյատևումը: Միանշանակ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան պետք է խստորեն դատապարտվի Նիդերլանդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից: Այնուամենայնիվ, նրանք զսպվածություն և զգուշություն են ցուցաբերում՝ Թուրքիայի հնարավոր արձագանգից. նա կարող է դադարեցնել փախստականների գործարքը ԵՄ-ի հետ, ինչի արդյունքում վերջին տարիներին շատ ավելի քիչ փախստականներ են հասնում Եվրոպա:

Եվրոպական տարբեր առաջնորդներ պնդում են՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները՝ վերականգնել զինադադարի ռեժիմը: Նրանցից շատերը՝ այդ թվում և Նիդերլանդները, ցուցաբերում են ընդհանրական և ոչ կոնկրետ հասցեական մոտեցում:

Թուրքիայի առաջնորդ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևն իրենց ռազմատենչ հռետորաբանությամբ չեն զիջում մեկ-մեկու: «Ողջ հնարավորություններով և ի խորոց սրտի», Էրդողանը Ադրբեջանի կողմն է: Հայաստանը պետք է վերջ տա «Ադրբեջանի տարածքի բռնազավթումը», ասում է նա: Ուստի տատանվելու առիթ չկա:

Ֆրանսիան այժմ ճանաչել է ինչպես Ադրբեջանի ագրեսիան, այնպես էլ Թուրքիայի միջամտությունը: Ժամանակն է, որ Նիդերլանդները հետևի Ֆրանսիայի օրինակին: Առաջնահերթ կարևորություն է Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում խստորեն դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և կոչ անել զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Մերժման պարագայում՝ պետք է հաջորդեն խիստ տնտեսական պատժամիջոցներ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը պետք է դադարեցվի: Թուրքիայի դեպքում պետք է անտեսել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքը, ըստ որի, ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի պատերազմ նշանակում է պատերազմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին: Թուրքիան պետք է ընկալի, որ ագրեսիան չդադարեցնելու դեպքում, չի կարող ակնկալել ՆԱՏՕ-ի աջակցությունը:

Ցավալի է, որ Թուրքիան պարբերաբար հատում է կարմիր գիծը՝ բերելով ողբերգական հետևանքների: Թող այս աղետալի պատերազմը լինի վերջինը: Ըստ «Քրիստոնեական Միություն» կուսակցության՝ ապա այդ միջոցառումն չափազանց է, անթույլատրելի»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԻրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքներըՎրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՊետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունումՄակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն էՖիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացիՌուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթողCBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովՕրվա խորհուրդ. նոյեմբերի 10Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկԻսրայելում քաղաքական լարվածության ֆոնին նոր Քնեսեթի երդմնակալությունն է․ շենքի մոտ բողոքի ցույցեր են սպասվում Նեթանյահուն՝ նոր Քնեսեթի Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՌուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել120 երեխայի մահ, պատերազմ Իրանի դեմ ու 8 մեղադրանք․ Հեգսեթին իմպիչմենթ է սպառնումԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերիԱռաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. ՄիրզոյանԱրթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունիցԳործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթումՍիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվումԻնչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
Ամենադիտված